USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետը պայթեցրեց քաղաքական դաշտը
2016-10-21 22:51:00
Տպել Տպել
 
Խորհրդարանում կառավարության ծրագրի ընդունումից հետո ամփոփիչ ելույթ ունենալով, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ԱԺ խմբակցությունների դիրքորոշումներին: Երբ հերթը հասել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նա ասել է «Բարգավաճ հանրապետական», ինչը պայթեցրել է դահլիճը:

 Բոլորն սկսել են հռհռալ, իսկ Կարեն Կարապետյանը դեմքի անմեղ արտահայտությամբ ասել է, թե դիտմամբ չի արել, բայց այդպես էլ չի արտաբերել այդ կուսակցության անունն ամբողջությամբ:

 Շարունակելով խոսքը, նա ասել է, թե իր համար այդպես էլ հասկանալի չի դարձել Բարգավաճի դիրքորոշումը եւ թե ինչու է կուսակցությունը հրաժարվել քվեարկելուց:

 Սա սակայն այն դեպքն է, երբ ԲՀԿ-ի համար ավելի «լավ» կլիներ, որ վարչապետը դիտմամբ ասեր, քան լեզվի սայթաքում ունենար, եւ կարելի կլիներ այդ դիտավորությունը վերագրել ինչ որ բաների, իսկ այս դեպքում փաստացի վարչապետն ասել է այն, ինչ մտածել է, կամ պատկերացրել: Առավել եւս, հաշվի առնելով, թե ով է ԲՀԿ-ի ներկայիս «հովանավորը»:

 Խոշոր հաշվով, նա չի սխալվել, նկատի առնելով ԲՀԿ-ի դերն ու նշանակությունը ՀՀԿ-ի իշխանության եւ մեծամասնության ձեւավորման գործում: ԲՀԿ-ն մի կողմից «փակել» է ընդդիմության դաշտն իր ահռելի ռեսուրսով, մյուս կողմից ապահովել «երկրորդ համարի» գործառույթը, ինչպես դիպուկահարների պարագայում:

 Այս հանգամանքը հատկապես վառ արտահայտվեց 2012-ի խորհրդարանի ընտրությանը, երբ ԲՀԿ-ի վրա կառուցվեց ՀՀԿ արդեն բացարձակ, սահմանադրական մեծամասնությունը:

 Դրանից հետո ԲՀԿ-ն սկսեց կետային հարվածներ հասցնել ՀՀԿ-ի բոլոր հակառակորդներին, իսկ նրա շուրջ հավաքված «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» ապականեց քաղաքական ու մեդիա դաշտը:

 2014-ը ԲՀԿ-ի գործունեության պիկն էր. «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» հասավ եվրասիական դամբարանին Հայաստանի բռնակցման անշրջելիությանը, իսկ ներքին դաշտում՝ ներքին հեղաշրջմանը եւ օլիգարխիայի կառավարության կազմավորմանը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

 Այսպիսով, ԲՀԿ-ն նույն «կաթսայում» հավաքեց բոլորին, որից հետո էլ սկսվեց այդ կառավարության ապամոնտաժման գործը: Նախ քաղաքականությունից հեռացվեց ԲՀԿ առաջնորդը, ապա ներքին ու արտաքին որոշակի իրադարձությունների՝ ապրիլյան պատերազմի, ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում հասունացվեց օլիգարխիայի կառավարությունը ցրելու գործընթացը:

 ԲՀԿ գաղափարախոսությունն ու դիրքորոշումներն այդպես էլ երբեւէ հայտնի չդարձան հանրությանը, փոխարենն առանցքային հարցերում, որոնք վերաբերվում են արտաքին քաղաքականությանն ու ներքին տնտեսա-քաղաքական կառուցվածքին, այդ կուսակցությունը լիովին համերաշխ է իշխանության դիրքորոշման հետ: Իսկ վերը նկարագրված իրադարձությունների արդյունքում այդ կուսակցության գոյությունը դարձավ լիովին անհասկանալի ու ինչ որ առումով անհեթեթ, առավել եւս այն հրապարակումների ֆոնին, որ կուսակցությունը «պահում» է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն, ՀՀԿ առանցքային դեմքերից մեկը հովանավորում է ԲՀԿ-ն, որպես իր քաղաքական հենարան:

 Կարեն Կարապետյանի «լեզվի սայթաքումն» ըստ էության այս իրողությունների արդյունքն էր: Նա այսպես ասած տեխնոկրատ կառավարիչ է, որի հայացքներն ու գնահատականները գտնվում են այլ հարթությունում, խիստ որոշակի չափանիշներով: Այդ առումով, նա հանգիստ խղճով կարող էր ասել Հայ բարգավաճ կոնգրես կամ Հայ հանրապետական կոնգրես, Հայ բարգավաճ դաշնակցություն կամ Հայ հանրապետական դաշնակցություն (նայած թե պատմական տվյալ հանգրվանում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ում հետ են «երկխոսության» կամ կոալիցիայի մեջ), Բարգավաճ վերածնունդ կամ Հանրապետական վերածնունդ եւ այլն:

 Ինչ տարբերություն այս կուսակցությունների միջեւ՝ նրանք բոլորը կողմ են Հայաստանի եվրասիական բռնակցմանը եւ Արցախի հողերը հանձնելուն: Իսկ թե մնացած հարցերում ինչու են իրար ու իշխանությանը հայհոյում՝ ժանրի խնդիր է՝ ընդդիմադիր երեւալու եւ Մելիք-Ադամյանով անցնելու գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար:

 Իսկ Կարեն Կարապետյանից դժգոհելու պատճառ նրանք չեն կարող ունենալ, իրավունք չունեն ունենալ՝ թող հիշեն 2014 թ. դեկտեմբերի քվեարկությունները Ազգային ժողովում:

lragir.am

Այս նյութը դիտել են - 996 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook