USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ճանճը մի բան չի, բայց որ ընկնում է ափսեի մեջ՝ ճաշը թափում են....
2016-01-07 14:43:00
Տպել Տպել

Գեղամ Խաչատրյանը մարտահրավեր է նետում Վլադիմիր Գասպարյանին

67082Մի խումբ քաղաքացիներ պատրասվում են հունվարի 22-ին, ժամը 18:00-ին «ընդդեմ ոստիկանության անօրինականությունների» պահանջի երթ անցկացնել: Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառում է ստեղծել, որի ազդագրում գրված է. «Պահանջում ենք համակարգից հեռացնել ոստիկան Գեղամին ու պատասխանատվության ենթարկել մասնավորապես 2015թ.-ի դեկտեմբերի 31-ի Օպերայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին վիրավորական պիտակ կպցնելու, մարդկանց հարվածելու և սուտ մատնության համար»: Նշենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանության «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանին, ով դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ բողոք էր ներկայացրել:

Գեղամ Խաչատրյանը սկանդալային ոստիկան է և արդեն բազմաթիվ ոչ դրական պատմությունների մեջ է ընկել: Տարիներ առաջ Լևոն Մութաֆյանը գրել էր, որ բռնության է ենթարկվել Գեղամ Խաչատրյանի կողմից. «Վերջապես պարզվեց Գյումրիում իմ նկատմամբ բռնություն գործադրած անձի իսկությունը՝ ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի չորրորդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյան՝ կապիտան… Ըստ իր բացատրության, այս մարդակերը, պարզվում է, իմ նկատմամբ հանդես է բերել մեծ մարդասիրություն, ինձ ուղեկցել է հետնաբեմի կողմը, որպեսզի այդտեղից մուտք գործեմ, հետո տեսնելով, որ լավ չեմ զգում, վազել ու ջերմուկ է բերել, հյուրասիրել… Միայն տորթն ու շոկոլադն է մոռացել… Երևի ոտքերիս կապտուկներն ու ձախ արմունկիս այտուցն էլ ջերմուկից է առաջացել, ինչպես նաև տաբատիս պատռվածքն ու վերնաշապկիս թևքի վրա սև խողովակի հետքը… Այդ ի՜նչ ջերմուկ էր, ուրեմն կարելի է ջերմուկը գրանցել հատուկ զենքերի շարքին… Այսքանը քիչ է, այդ կապիտանը գրել է, թե ջերմուկ հյուրասիրելուց հետո տեսել է, որ ես ահավոր հարբած եմ, ոտքի վրա չեմ կանգնում, ուղեկցել է ինձ, բայց ես շրջվել ու գոռացել եմ. «Էդ վարչապետին բերեք ծեծեմ»… Միայն չի նշել, թե ինչպես պիտի բերեին՝ սկուտեղի վրա՞, թե՞ թևերի տակից բռնած… Հա, նաև գրել է, թե ես իբր զանգել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ասել՝ «Արա Վովա, մի հատ հետ զանգի ինձ»… Առաջին անգամ իմացա, որ ես նման վարքագիծ ունեմ ու նման բառապաշար… Ուշագրավ մի հանգամանք. իրենց ծառայողական բացատրություններում Գյումրու բարձրաստիճան ոստիկանները գրել են, որ Մութաֆյանը նախօրոք մոտեցել է իրենց, իրենք ճանաչել են, հարգանքով ուղեկցել մինչև այն մուտքը, որտեղից մարդկանց թողնում էին «համերգասրահ»… Սա իրականությունն է»,-գրել էր Լևոն Մութաֆյանը:

Իսկ 2014 իր հրապարակումիներիս մեկում «Հրապարակ»  օրաթերթը գրել էր. «Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ասաց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումը հրահրել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը։ «Նա է տեղի ունեցածի մեղավորը: «Երթի ժամանակ վերցրել եմ բահը, փայտը միջոց։ Հետո երբ Շանթը դուրս եկավ փողոց իրեն մոտեցավ Գեղամ Խաչատրյանը և քաշեց Շանթի ձեռքից, նա սարքեց այդ բախումը, դրանից սկսեց այդ ամենը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:  Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրենք խուլիգաններ չեն եւ պաշտպանել են իրենց սահմանադրական իրավունքը, բայց միևնույն ժամանակ չի խուսափում պատասխանատվությունից: Նրա խոսքով Ազատության հրապարակում, իրենց մոտեցել են քաղաքացիներ, որոնք նրանց սադրել են եւ փորձել են շեղել ճիշտ ուղուց: Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները»,-գրել էր թերթը:

Հ.Գ. Մի բան կարելի է փաստել, որ Գեղամ Խաչատրյանը իր լկտի պահվածքով արատավորում է մի ամբողջ համակարգ և մարտահրավեր նետում անձամբ Վլադիմիր Գասպարյանին:


http://politik.am/

Այս նյութը դիտել են - 2078 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook