- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում չի սատարելու երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներից և ոչ մեկին:
Չորս տարին մեկ Հայ դատը մանրազնին ուսումնասիրում է թեկնածուների ընտրարշավի ընթացքը, նրանց հայտնած դիրքորոշումները հատկապես այն հարցերում, որոնք կարևոր նշանակություն ունեն Ամերիկայի հայ համայնքի համար: Այս վերլուծություններից հետո Հայ դատը հանգել է հետևյալ եզրակացության. ոչ հանրապետականների կողմից առաջադրված Դոնալդ Թրամփ-Մայք Փենս զույգը, ոչ էլ դեմոկրատներ Հիլարի Քլինթոնն ու Թիմ Քեյնը չեն արժանացել Հայ դատի աջակցությանը:
Ուստի, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր հայտարարությունում հայ ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացի այլ ասպարեզներին և սատարել ֆեդերալ, նահանգային կամ տեղական ընտրություններում Հայ դատի աջակցությունը վայելող թեկնածուներին, հայտնում է «Ազատությունը»:
Ամերիկյան ընտրությունների վերաբերյալ նախօրեին դիրքորոշում է հայտնել նաև Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 8-ին ամերիկացիները մասնակցելու են ճակատագրական նշանակություն ունեցող քվեարկությանը, որի արդյունքը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար: Հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներից մեկը պետք է ընտրվի Ամերիկայի 45-րդ նախագահ:
Հնչակյանների համոզմամբ, ընտրարշավի ընթացքում Թրամփը հանդես է եկել խտրականության վրա հիմնված բազմաթիվ ելույթներով, այդ ամենին գումարվում է նաև Թուրքիայում և Ադրբեջանում Թրամփի բիզնես ծրագրերի առկայության հանգամանքը: Հետևաբար, Թրամփի թեկնածությունը հնչակյանների համար ընդունելի չէ:
Մինչդեռ, Քլինթոնը որպես առաջին տիկին, Սենատի անդամ և պետական քարտուղար վարել է հավասարակշռված քաղաքականություն: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նոյեմբերի 8-ի ընտրություններում սատարելու է Հիլարի Քլինթոնին:
Տարիներ շարունակ ԱՄՆ-ի հայ համայնքը հիասթափություն էր ապրում. ականջալուր էր լինում ԱՄՆ այս, կամ այն թեկնածուի խոստումներին, թե ճանաչելու են Հայոց Ցեղասպանությունը, սակայն, դա տեղի չէր ունենում, երբ խոստում տված նախագահի թեկնածուն դառնում էր ԱՄՆ նախագահ:
Այս անգամ, թերևս, ամերիկաբնակ հայ համայնքի մի հատվածը որոշել է չգնալ հին ճանապարհով:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը ևս, վերջերս, մի առիթով, եզրակացրել էր` ավելի շահավետ է աջակցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, քան քվեարկել նախագահի համար: Նա հիմնավորել էր, որ ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ:
«Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ: Զարմանալիորեն, ոչ Քլինթոնը, ոչ էլ Թրամփը որևէ ջանք չեն գործադրել ամերիկահայ ընտրողներին գրավելու համար՝ չնայած նախագահական թեժ մրցավազքին: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցել որևէ հայկական միջոցառման, չեն կազմակերպել հանդիպումներ համայնքի անդամների հետ և չեն ձգտել դրամական միջոցներ ներգրավել նրանցից: Գերադասելի է, որ նախագահի թեկնածուները որևէ խոստում չտան, եթե չեն պատրաստվում դրանք իրագործել, այդպիսով ամերիկահայերը չեն վատնելու իրենց փողն ու քվեները, իսկ ընտրություններից հետո փրկվելու են ավելի մեծ վրդովմունքից և հիասթափությունից», նկատել էր խմբագիրը:
Նկատենք, որ եթե Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ, ապա ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ակտիվ ներգրավված էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում` «ֆուտբոլային դիվանագիտությունում», նա անձամբ էր մասնակցում Ցյուրիխում Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրմանը: Այսինքն` կողմնակից էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն` առանց նախապայմանների և կոնկրետ ջանքեր գործադրեց այդ ուղղությամբ:
Մետաքսյա Շալունց
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..