USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուզում է ծլկել՝ չի ստացվում
2016-11-04 12:19:00
Տպել Տպել

Ըստ Ռազմական ոստիկանության մեր աղբյուրների, ՀՀ ՊՆ ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Հարությունյանը՝ Չոլկա Արմեն մականունով, լինելով Սեյրան Օհանյանի կնոջ մորաքրոջ որդին, երկար տարիներ արտոնյալ պայմաններում կարողացել է ահ ու սարսափի մեջ պահել անգամ կոչումով իրենից բարձր զինվորականներին ու նրանց առջեւ պայմաններ դնել՝ մուծվել իրեն ու շարունակել աշխատանքը, հակառակ դեպքում՝ ցույց է տվել դռան կողմը:

Ըստ նույն աղբյուրի, այժմ երբ փեսայի նախարարական պաշտոնն այլեւս անցյալում է, Չոլկա Արմենն ուզում է ծլկել ՌՈ-ից, սակայան դա նրան թույլ չեն տալիս՝ ակնարկելով, որ վերջինս պետք է դեռ պատասխան տա, թե որտեղի՞ց իրեն դիզած հարստությունը:

Աշխատանքի անցնելուց հետո, միայն մեկ տարվա մեջ, Սեյրան Օհանյանի կնոջ մորաքրոջ որդին կարողացել է “Տոյոտա պրադոն”-ների եւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակարանների կոլեկցիա հավաքել: Ըստ նույն աղբյուրի, միայն Քոչար թաղամասում, մեկ տարվա մեջ  Չոլկա Արմենը 3 հատ երեք սենյականոց բնակարաններ է գնել, սակայն դրանով չի սահմանափակվել եւ ամեն տարվա զորակոչերից հետո ավելի է կրկնապատկել ունեցվածքը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2013 թվականի գարնանային զորակոչից հետո հետաքրքիր խմորումներ տեղի ունեցան ՀՀ ՊՆ համակարգում: Մասնավորապես՝ նախարար Սեյրան Օհանյանը եւ ՌՈ-ի պետ Սամվել Ղուկասյանը միահամուռ ջանքերով նոր ծուղակներ լարեցին ռազմական ոստիկանության հին աշխատակիցների դեմ՝ նրանցից վերցվեցին շատ ու շատ լիազորություններ և հնարավորություններ: Եվ դրանք հանձնվեցին Չոլկա Արմենին:

hzham.am

Այս նյութը դիտել են - 5055 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook