- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեք տարի առաջ՝ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, որը հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, մի խումբ համախոհների եւ ընկերների հետ փայտերով ու ինքնաշեն պայթուցիկներով փորձել էր շարժվել Բաղրամյան 26:
Սակայն Մաշտոցի պողոտայում ոստիկանների կողմից երթը կասեցվեց, ինչից հետո սկսվեցին բախումներ նրանց ու քաղաքացիների միջեւ, հնչեցին պայթյուններ, տեղի ունեցան ձերբակալություններ: Մեկ տարի տեւած դատավարությունից հետո Շանթ Հարությունյանը, ու նրա 12 ընկերները դատապարտվեցին ազատազրկման: Երեք տարվա ընթացքում ազատազրկման դատապարտված 12 քաղաքացիներից միայն Տիգրան Պետրոսյանը, Սեւակ Մնացականյանն ու Արմեն Հովհաննիսյանն ազատ արձակվեցին՝ պատժի ժամկետը լրանալուց հետո: Այս պահին իրենց պատիժն են կրում Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը եւ Հայկ Հարությունյանը:
4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը դեռեւս 2015 թվականին դիմել էր «Անկախ հանձնաժողովին» իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Հանձնաժողովը, սակայն, նրան մերժել է, պատճառաբանելով, որ «ինքնամփոփ» ու «կասկածամիտ» է: Դրանից հետո Ալեք Պողոսյանը կրկին դիմել է նույն խնդրով: Այս անգամ էլ ՔԿՀ վարչակազմից պայման են առաջարկել՝ եթե նա ընդունի իր մեղքը, ապա ազատ կարձակվի: Երեկ այս մասին մեզ պատմեց նրա կինը՝ Մանեն: Բայց սա դեռ միակ պայմանը չէ, Մանեի պատմելով, հուլիսի 27-ից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը եւ ոստիկաններին պատանդ պահել, վարչակազմից կրկին դիմել են Ալեքին եւ ասել, որ եթե միջամտի, որպեսզի «Սասնա ծռեր»-ը ազատ արձակեն գոնե մեկ ոստիկանի, ապա նա ազատ կարձակվի: Կնոջ պատմելով, Ալեք Պողոսյանը բոլոր պայմանները մերժել է, ուստի ազատ չի արձակվել: Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխա ունի. ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, նրանց բարեկամներն են օգնում, իսկ միակ եկամուտը՝ բազմազավակության 51000 դրամ նպաստն է:
4-5 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ տիկին Լաուրան, երեկ մեր զրույցում ասաց, որ ոչ մի անգամ Հայկը չի դիմել իրեն ազատ արձակելու պահանջով: «Ճիշտ է, սպասում էինք համաներման, բայց փաստորեն դեռ իշխանությունների մտքին չկա համաներում հայտարարելու: Իսկ եթե լինի, ապա չեմ կարծում, թե մեր տղաների վրա դա կտարածվի: Իշխանությունները մերժում են, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, իսկ դուք լավ գիտեք՝ ով է քաղբանտարկյալ եւ ով է խուլիգան, այնպես, որ այնպես կձեւակերպեն, որ մեր տղաներն ազատ չարձակվեն»,- նկատեց տիկին Լաուրան: Նա երկու ամիս առաջ է տեսակցել որդուն, սոցիալական պայմանները թույլ չեն տալիս ավելի հաճախ այցելել Հայկին: «Ընդանուր առմամբ լավ է, իրեն այնտեղ հարգում են, աշխատում է, պարապ չի մնում»,- ասաց Հայկի մայրը: Վերջինիս մտահոգում է այն, որ հիմա ըստ էության մոռացության են մատնել Շանթին ու իր ընկերներին: ««Սասնա ծռեր»-ը շարունկեցին մեր տղաների գործը. մեր տղաները դուրս եկան փայտով, ձեռք էին առնում, «Սասնա ծռերն» էլ որոշեցին զենքով դուրս գալ, այդպես էլ պետք է լիներ: Բայց հիմա արդեն մոռանում են Շանթի գործը, մի քիչ հետո էլ իրենց (նկատի ունի «Սասնա ծռեր»-ին,-հեղ.) կմոռանան, որոշ մարդկանց սա է պետք, թե չէ մենք մի կերպ յոլա կգնանք, մենք սովոր ենք դժվարություններին»,- եզրափակեց տիկին Լաուրան:
Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ կարծում է, որ եթե համաներում լինի, ապա այս գործով դատապարտվածների վրա կտարածվի: «Համաներումը, կարծում եմ, պետք է տարածվի, որովհետեւ պատժի կեսը եւ կեսից ավելին շատ շատերը կրել են: Իշխանություններն իրենց մեղադրել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ Վահե Մկրտչյանի մասով՝ 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ եթե համաներում է հայտարարվում, ապա դա տարածվում է քրեական օրենսգրքի նշված հոդվածների վրա: Ուստի, չի կարող խտրական վերաբերմունք լինել: Իշխանությունները չեն ընդունում, որ նրանք քաղբանտարկյալներ են, ուստի եթե ընդունում են հակառակը, որ իրենք քրեական հանցանքներ են կատարել, որի հետ մենք համաձայն չենք եւ գտնում ենք, որ նրանք քաղբանտարկյալներ են, ապա իշխանությունները չեն կարող տարբերակում մտցնել»,- ներկայացրեց պաշտպանը:
Վերջինս 2015 թվականի սեպտեմբերին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով: ՄԻԵԴ-ը գանգատը վարույթ է ընդունել 15-օրյա ժամկետում՝ հոկտեմբերի 1-ին, ինչը զարմանալի էր: Մեկ տարի է անցել, սակայն ՄԻԵԴ-ից դեռ որեւէ տեղեկություն չկա: Պետրոսյանը կարծում է, որ պատճառը ՄԻԵԴ-ի ծանրաբեռնված լինելն է:
Վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Անոնիմուսների երթ: Հայաստանում այս անունով երթ առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնեց Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը՝ միանալով աշխարհի 460 քաղաքներում անցկացվող նմանատիպ ակցիաներին, որոնց գաղափարը ազատությունն է, արդարությունը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


