USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալլո, Վիգեն Սարգսյան, լսում ե՞ք...
2016-11-12 20:09:00
Տպել Տպել

«Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին: Կարող է ասեք, որ սա չափից ավել ռոմանտիկ է, պաթետիկ է, բայց պաշտպանության ու անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր: Դուք կարող եք քննադատել կամ համաձայնել իմ քաղաքականության հետ, բայց իմ մոտեցումը սա է»: Ասել է Վիգեն Սարգսյանը:
Ալլո, Վիգեն Սարգսյան, լսում ե՞ք:

Նախ, Դուք ինչ որ սխալ միտք եք արտահայտում. «…յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին» Ձեր միտքը չի կապվում «2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին կատարվող հատկացումներ» մտքի հետ: Դուք պե՛տք է ապահովեք մեր երեխաների անվտանգ ծառայությունը, այլ ոչ թե պատրաստվեք, Աստված մի արասցե, նրանց մահվանը: Ունա՞կ չեք կյանքի, այլ ոչ թե մահվան մասին խոսելու…
Երկրորդ, գաղափարախոսությունը կարևորագույն դեր ունի ոչ միայն պաշտպանության և անվտանգության գործում: Գաղափարախոսությունը, դեր ունի, ընդհանրապես, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետության կայացման գործում, որի մի մասն էլ երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն է:

Պետությունը քաղաքական կուռ համակարգ է, որի կայացման համար դրա բոլոր ենթահամակարգերը պետք է ներդաշնակ զարգանան: Բարոյալքված, ագահ, ոչ գրագետ անձնական շահը պետականից վեր դասող, պետական միջոցները վատնող և ժողովրդին կեղեքող իշխանությունների պաթետիկան կամ ռոմանտիզմը կարո՞ղ է ազնիվ և համոզիչ լինել:

Դո՛ւք ասեք:

Որտե՞ղ էին թաքնված Ձեր պաթետիկան և ռոմանտիզմը Քառօրյա պատերազմի օրերին, երբ Ձեր տերը՝ Սերժ Սարգսյանը, Գերմանիայում լաց էր լինում Մերկելի կրծքին՝ ասելով, որ 80-ականների զենքով է կռվում Ադրբեջանի դեմ: Ո՛չ, 80-ականների զենքով չէր կռվում, քարե դարի զենքով՝բահերով էր կռվում…
Ժողովրդի հայրենասիրությունը շահարկելով՝ փորձում եք Ձեր շահախնդիր մտադրությունները իրականացնե՞լ: Ձեր խոսքը շաղախված է կեղծավորությամբ և երեսպաշտությամբ: Եթե Ձեր մտահաղացումը իրականություն չդառնա՝ ժողովրդին եք մեղադրելո՞ւ: 
Ի գիտություն Ձեզ, իմացե՛ք, նա ով աշխատում է՝ հարկեր վճարում է, ընդ որում աշխատավարձի գրեթե 1/3-ի չափով: Հարկեր վճարում է, որ ի թիվս սոցիալ-տնտեսական շատ խնդիրների երկրի անվտանգությունը և պաշտպանությունն ապահովվի: Ապահովվո՞ւմ է: Ո՛չ: Գիտե՞ք ինչու: Որովհետև Դուք, Ձեր ողջ թիմը, Ձեր նախագահի գլխավորությամբ, գողեր եք: Դուք ամեն օր, ամեն ժամ գողանում եք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը, քաղաքական անկախությունը, Հայրենիքում ապրելու իրավումքը, երեխաների ապահով մանկությունը և, ի վերջո, մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը: 
Հիմա եկել ու սուրբ եք ձևանում: Իսկ կառուցված ու կառուցվող բազմաթիվ դղյակները Հայաստանում և արտասահմանյան տարբեր երկրներում, 10 մլրդ դոլարի հասնող օֆշորային կապիտալը, վերջին մոդելի ավտոմեքենաների պարկերը, бизнес класс-ային արտասահմանյան ուղևորությունները, օլիգարխների չվճարած հարկերը, բրենդային կոստյումները, ձեր ուստիանների և զոքանչների ոսկեղենն ու թանկարժեք զարդերը, պետական պատկերասրահներից գողացված ունիկալ նկարները, սիրուհիների հավաքածուն, հարվարդներում սովորող ձեր երեխաների ուսման վարձերը, ամենօրյա ռեստորանային խրախճանքները, բադենբադենյան, լաս-վեգասյան խաղատներում միլիոնավոր դոլարների հասնող խաղադրույքները, ցողունապատումները Ձեր, այսպես կոչված, մոտեցումների կամ գաղափարախոսության ո՞ր հատվածում են տեղավորվում: Եվ Դուք կարծում ե՞ք հայ ժողովուրդը, առանց երկար-բարակ մտածելու 3.5 մլրդ դրամը կտա գայլերի տնօրինությանը: 
Մենք մեր երեխաներին ցանկանում ենք բարի ծառայություն, ողջ և առողջ վերադարձ իրենց ծնողների գիրկը: Մենք ի զորու ենք պաշտպանելու նրանց անվտանգ ծառայությունը, միայն թե Դուք և Ձեր թիմը հեռացե՛ք: Այ այդ դեպքում վստահ կարող ենք ասել. двери открываются, сказка начинается

Զոյա Թադևոսյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1539 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook