- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ո՞վ կմտածեր, որ մեր տուն կգա ու իմ համակարգիչը կնորոգի Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս Գարեգին Ա-ի եղբոր որդին՝ Գևորգ Սարգիսեանը:
Համակարգիչս Կոզլևիչի «Անտիլոպի» օրն է ընկել: Քանի օր է չէր աշխատում ու մտածում էի՝ լավ, «քարյուղի խողովակ» որտեղի՞ց ճարեմ, որ «Անտիլոպս« աշխատի:
Շենքի մուտքին փակցված լիքը հայտարարությունների մեջ գտա համակարգիչ վերանորոգողի հեռախոսահամար ու զանգեցի:
Մի տղամարդ անուշ արմտահայերերով պատասխանեց, հասցեն ուզեց ու խոստացավ շուտ գալ մեր տուն և նորոգել համակարգիչս:
Իսկապես, վռազ տեղ հասավ ու միանգամից անցավ գործի:
Ծանոթացանք, սուրճ առաջարկեցի, համաձայնեց:
Էս ցրտին երիտասարդ տղամարդն այնքան թեթև էր հագնվել, որ ասացի՝ հանեք ձեր «կուրտկան», դուրս գալիս կմրսեք:
Գևորգն այդպես էլ չհանեց «կուրտկան», շարունակեց աշխատել: Հետո սուրճ խմեցինք ու պատմեց, որ ընտանիքով 2 տարի 2 ամիս առաջ են Քեսապից եկել Հայաստան, Երևանում վարձով են ապրում, ամսական 80 հազար դրամ է տալիս տան համար: Ասաց, որ այստեղ՝ Երևանում է ծնվել իր առաջնեկը, առայժմ միակ որդին՝ Զաքարը: Նաև ասաց, որ ինքը Գարեգին Առաջինի եղբոր որդին է /իսկապես, շատ նման էր/:
Խե՜ղճ Գևորգը չափազանց վիրավորված էր, որ հայրենիքն անգամ բարոյապես չի աջակցել իրենց, որդին ծնվել է այստեղ, սակայն չեն գրանցել: Գրպանից հանեց և ցույց տվեց իր ու որդու՝ փախստականի «անձնագիրը»:
Կնոջ սիրտը երկու անգամ ստենդավորել են, երիկամները համարյա չեն գործում...
Մեզ էլ ի՞նչ էր պետք, մարդ ու կին աչքներս լցրած, քթներս սրբելով լսում էինք Գևորգին:
Հարցրի՝ գոնե տան վարձի փողը մեր պետություն չի՞ տալիս: Ասաց, ոչ, ինքն է մի կերպ վաստակում, որ առանց տանիքի չմնան:
- Բա Հրանուշ Հակոբյանին չե՞ք դիմել,- հարցրի նրան:
- Նա ի՞նչ կհասնա գոր...
Ահավոր ծանր էր այս ամենը լսելը, մանավանդ, երբ Գևորգի դառնացած խոսքից իմացանք, որ չի ուզում այստեղ մնալ, ուզում է հեռանալ, սակայն չի կարողանում /փախստականի կարգավիճակով իր ուզած երկիրը իրենց չի ընդունում/:
Մարդը եկել հասել է հայրենիք, բայց անտերությունից ստիպված է նորից գաղթականի «ցանկալի» ճամփեն բռնել... Տխուր օր էր...
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը