USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 20 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը դուր չի եկել Խոսրով Հարությունյանին
2016-11-28 04:57:00
Տպել Տպել

«Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով», նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնյա-դեմոկրատների կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, ում դուր չեկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ մարդ-կուսակցությունների մասին հայտարարությունը:

«Հայկազյան ու Սուքիասյան բառարանում էլ հապավում չմնաց, որ կուսակցություն չգրանցեն: 79-ից 70-ը մարդ կուսակցություն են»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Եթե օրենքը հիմա էլ կիրառվի, 79 կուսակցությունից 70-ը չի բավարարի օրենքի պահանջին: Մարդ կուսակցությունների նպատակը բազարն է: Այս օրինագծի ընդունմամբ քաղաքական բիզնեսը բարգավաճելու է»: ԲՀԿ-ի առաջնորդն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի վերջերս 7000 մարդու անդամակցությանը, որը, ըստ պատգամավորի, ստիպողաբար է եղել:

USArmenianews-ը հիշեցնում է, որ խորհրդարանում քննարկվում  էր կուսակցությունների մասին օրինագիծը:

Այս նյութը դիտել են - 1059 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook