- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս քայլը շատ վաղուց էր պլանավորված, որովհետև տարիներ շարունակ այն զբաղացրել էր իմ միտքը՝ ավելի ճիշտ՝ իմ ամբողջ միտքը։
Այս նամակը հրապարակում եմ օդանավակայանում և կցանկանամ ուղղել համայն աշխարհի ողջ հայությանը և երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային։
Իհարկե, ուղղված է բոլոր հայրերին, սակայն այս հաղորդագրությունը կընկալեն միայն ցեղի արժեքը գիտակցող հայերը։
Նախ մի փոքր ներածություն իմ մասին։
Ես, ծնվելով ԱՄՆ-ում ու ամբողջ կյանքս ապրելով այնտեղ, հասկացել եմ, որ սա իմ տեղը չէ։
Մանկության ժամանակ դա զգացել եմ անգիտակցաբար և հետո ժամանակի ընթացքում դա դարձավ ավելի գիտակցական։
Այդպես եմ զգացել, որովհետև որքանն երկար ապրել եմ Բաբելոնում, այնքան սիրտս ավելի է ձգտել իմ հայրերի երկրին՝ Հայաստանին։
Ինձ մոտ վառ է եղել ցեղային գիտակցությունը և միշտ պայքարել եմ պահպանել իմ ինքնությունը՝ ինքնուրույն սովորելով հայերեն գրել, կարդալ և գրագետ խոսել՝ անկախ նրանից, որ ողջ կյանքս ապրել եմ հայրենիքից դուրս՝ բազմամշակութայինության «Մեքքա»-ում։
Ես ունեցել եմ դժվար մանկություն, բայց իմ հասուն տարիներն առհասարակ դժվար չեն անցել, քանի որ օրհնված եմ՝ ունեմ հրաշալի ընտանիք, որը միշտ իմ կողքին են եղել։
Ես դպրոցը չավարտեցի, որովհետև ինձ հեռացրին այնտեղից և դրանից հետո ես սկսեցի նվազագույն աշխատավարձով աշխատել տարբեր վայրերում։
Քանի որ այդպիսի աշխատանքերն ինձ դուր չէին գալիս, դրա համար որոշեցի ընդունվել «Glendale Community College» և հետո «California State University Northridge», որպեսզի ձեռք բերեմ ֆիզիկայի մասնագիտությամբ դիպլոմ։
2013թ-ի ամռանը ես առաջին անգամ միայնակ այցելեցի Հայաստան 40 օրով և ավելի համոզվեցի, որ ես կյանքս պետք է այդտեղ անցկացնեմ։
Այցելությունից հետո խոստում տվեցի, որ շուտով կգա այն օրը, երբ ես հետ կվերադառնամ ու հետ չեմ նայի. այսօր կատարում եմ իմ խոստումը։
Երբ հետ վերադարձա Հայաստանից սկսեցի սկսնակ ուսանողների համար ֆիզիկայի լաբորատոր դասեր դասավանդել և 2015թ-ին ես ավարտեցի ֆիզիկայի ֆակուլտետը և ստացա իմ մագիստատուրան այդ բնագավառում «California State University Northridge»-ից։
Դրանից անմիջապես հետո աշխատանքի ընդունվեցի «Glendale Community College»-ում որպես ֆիզիկայի դասախոս։
Դեռ մանուկ հասակից միշտ ունեցել եմ հայրենասիրական զգացումներ ու տարիների ընթացքում դա ավելի ինտեսիվացվեց։
Իմ մտքին միշտ եղել է միայն մեկ բան՝ ծառայել հայրենիքիս, և հասել եմ այն եզրակացության, որ իրական հայրենասերը կարող է լավագույնս ծառայել իր հայրենիքին՝ միայն ու միայն իր հայրենիքի մեջ ապրելով։
Իհարկե նաև միշտ համամիտ եմ եղել այն մտքին, որ հայը միայն հայ է մնում Հայաստանում, և Հայաստանից դուրս ամեն հայ միայն «կես» հայ է լինում։
Հետևաբար, մեկ տարի «Glendale Community College»-ում դասավանդելուց հետո որոշեցի, որ այլևս չզսպեմ իմ զգացումները և կատարեմ այն քայլը, որը ամեն հայ պետք է կատարի, եթե իհարկե ցանկանում է պահպանել իր ինքնությունը՝ վերադառնալ հայրենիք։
Համալսարան ավարտելուց հետո ես ունեի երկու ընտրություն՝ կամ մնալ ԱՄՆ-ում և հետևել իմ դոկտորետը, շարունակել դասավանդել և ընտանիք կազմել այնտեղ կամ վերջնականապես վերադառնալ հայրենիք և անդամագրվել Հայոց բանակին և լիովին նվիրվել հայրենիքի հզորացման սուրբ գործին։
Այս զգացումներս ավելի ուժեղացան, երբ սկսեց քառօրյա պատերազմը ու այդ ժամանակ ամրապնդվեց իմ հավատքը, որ ես ծնվել եմ այս գալիք պատերազմի համար և բոլոր մյուս նպատակները հօդս ցնդեցին։
Ահա այդպես որոշեցի թողնել իմ հանգիստ կյանքը ԱՄՆ-ում ու սկսեցի իմ բոլոր իրերը ուղարկել, աշխատանքից հեռացա, և մերժեցի «Jet Propulsion Laboratory»-ի աշխատանքի առաջարկը։
Այդ ամենը կատարեցի, քանի որ ես գիտեմ ՝ ավելի մեծ նպատակների համար եմ ծնվել։
Բազմաթիվ մարդիկ կլինեն, ովքեր կկարծեն, որ խենթ եմ այդպիսի որոշումներ կատարելու համար, բայց այս բաց նամակը ավելի շատ գրել եմ նրանց համար, ովքեր կհասկանան ինձ և իմ խոսքերը կհասնեն իրենց հոգուն։
Ավելի պարզ՝ հետ վերադառնալու իմ ամբողջ ցանկությունը բխում է նրանից, որ հայրենիքի հանդեպ իմ սերը անպայմանական է, և եթե մի բան սիրում ես, ապա բնական է, որ կցանկանաս միշտ իր հետ լինել։
Ինչպես իսկական ընկերը այն մարդն է, երբ քեզ հետ է լինում դժվար ժամանակներում, նույնպես իսկական հարենասերը իր հայրենիքի հետ է լինում դժվարին ժամանակներում։
Հետևաբար, սա մի քայլ է, որից ես չեմ կարող այլևս խուսափել։
Ես գտնում եմ, որ հայրենիքում նոր կյանք ստեղծելը դրական փոփոխությունն է, որովհետև սա բարոյական ճիշտ քայլ է։
Մենք՝ հայերս, անկախությունը 25-րդ տարելիցը նշեցինք այս տարի, բայց կարծես թե շատերը դա չեն գնահատում։
Մենք կռվել ենք մեր անկախության և ազատության համար։
Մեր նախնիները դարերով պայքարել և արյուն են թափել, որպեսզի մենք սեփական հող ունենանք, որը կարող ենք կոչել տուն։
Իրենք այս արյունը թափել են, որպեսզի մենք ապրենք հողի վրա և ոչ թե արտագաղթենք և մեր մեջք թեքենք հայրենիքին։
Մեր ազատամարտիկները իրենց արյունով ազատագրեցին մեր անկախությունը, սակայն այդ անկախությունը այժմ վտանգի տակ է և դա պետք է ամենի հայի մտքին լինի որպես անձնական գերագույն խնդիրը։
Հզոր և միացյալ Հայաստանի ստեղծումը ամեն հայրենասեր հայի երազանքն և նպատակն է եղել դարերով։
Այդուհանդերձ, բավարար չէ միայն երազել Մեծ Հայքի մասին, պետք է պայքարել ու կռվել դրա համար, և պետք է կռվել մեր ամբողջ սրտով և հոգով։
Ինձ թվում է, որ ճակատագիրը ինձ ստեղծել է որպես կամուրջ, երկու աշխարհների՝ սփյուռքի և հայաստանի միջև։
Այդ իսկ պատճառով, ես ցանկանում եմ անձնական օրինակ ծառայել սփյուռքում ապրող բոլոր հայերի համար, ովքեր միտք ունեն լքել բաբելոնը և աչքերն ուղղել դեպի հայրենիք։
Հուսով եմ, որ այս նամակը և այս քայլը կներշնչի բազմաթիվ հայերի, որոնք ունեն այդ միտքը, որպեսզի հասկանան, որ իրենց ցանկացածը հեռու չէ իրականությունից, եթե իհարկե կա անհրաժեշտ կամք։
Եթե կա կամք, ապա միշտ կբացվի ճանապարհ, եթե չի բացվում այդ ճանապարհը, ուրեմն թույլ է մեր կամքը։
Մենք պետք է այլևս միայն հանդիսատես և բողոքող չլինեք և դառնաք մասնակից այս պատմական գործընթացի մեջ։
Պետք է նաև հասկանալ, որ անհրաժեշտ է զոհաբերություններ կատարել, որպեսզի հասնել մեր նպատակին և հզորացնել մեր երկիրը։
Մենք պետք է անձնական պատասխանատվություն ընդունենք մեր երկրի համար և գիտակցաբար որոշում կատարենք և տեր կանգնենք մեր հողին։
Պետք է դեն նետել ամեն տեսակի բոլոր արդարացումներն և սահմանափակումները, որոնք մեզ խանգարում են մեր երազանքները իրականացնել։
Եթե մեր հայրենիք հետ վերադառնալու և հզոր Հայաստան ստեղծելու նպատակը միայն անորոշ փառասիրություն չի, եթե մենք բացարձակապես որոշել ենք դա անել, ապա ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել։ Բազմաթիվ մարտահրավերներ և խոչընդոտներ կլինեն, բայց պետք է միշտ հոգեպես պատրաստ լինել այդ բոլոր հաղթահարելուն։
Կցանկանայի ամփոփել այս ամենը՝ շնորհակալություն հայտնելով իմ ընտանիքին իրենց աջակցության և օգնության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին ինձ որպես հյուր պահելու համար։
Իմ առջև դրված ճանապարհը մութ և բարդ է երևում, բայց գիտեմ՝ ճիշտ ճանապարհի վրա եմ։
Ես գիտակցում եմ, որ ծնվել եմ այս քայլը կատարելու համար։ Ես լսեցի հողի կանչը և նա իմ անունն էր կանչում։ Երազանք կա, որը Մեծ Հայքն է և դա պետք է իրականացվի։
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը