- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հիշեցնենք. այդ օրը ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու համար, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:
Գործով 4 մեղադրյալը, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով առաջադրված մեղադրանքից (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ), այժմ մեղադրվում են նաեւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Այս տեղեկությունը երեկ մեր զրույցում հաստատեցին նրանց պաշտպանները: Մեր զրույցում Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու մեղադրանքներն էլ չի ընդունում եւ պահանջում է, որպեսզի իր գործողություններին ճիշտ քրեաիրավական գնահատական տրվի. «Նա մանրամասն իր ցուցմունքում նշել է դեպքի հանգամանքները, սակայն ինչպես յուրաքանչյուր այլ՝ քիչ թե շատ հնչեղություն ունեցող գործով, արդարադատության ակնկալիքը ցածր մակարդակի վրա է գտնվում եւ նախաքննության մարմինը որեւէ փորձ չի արել դեպքը դիտարկել օբյեկտիվ պրիզմայով»,- նկատեց Պողոսյանը:
Գործով մյուս մեղադրյալ Յուրի Հակոբյանը նույնպես չի ընդունում մեղադրանքները: Նրա պաշտպան Արմեն Նադիրյանը մեր զրույցում խոսելով նոր՝ լրացված մեղադրանքի մասին, ասաց. «Ուղղակի նախաքննական մարմինը գտել է, որ նախքան սպանություն կատարելը մի խումբ անձանց արարքում նաեւ խուլիգանության հանցակազմ կա, որը էդ ընթացքում վերածվել է սպանության»: Ըստ նրա՝ Յուրի Հակոբյանը առաջին իսկ օրվանից՝ որպես կասկածյալ, հետագայում նաեւ՝ որպես մեղադրյալ տված ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել, մանրամասն ցուցմունքներ է տվել, ասել է, որ գտնվել է միանգամայն այլ վայրում, մատնանշել է բոլոր այն անձանց շրջանակը, ովքեր այդ օրը իր հետ են եղել:
«Առաջին իսկ օրվանից Յուրի Հակոբյանի այլուրեքությունը ներկայացվել է: Եթե նա չի եղել դեպքի վայրում, ապա ո՛չ կարող էր սպանություն կատարել, ո՛չ էլ խուլիգանություն, խոսքը սրա մասին է: Նա ասել է, որ մեղադրանքը անհիմն է, որովհետեւ այս դեպքի հետ առնչություն չունի: 5 ամիս է՝ նախաքննություն է իրականացվում, նախաքննական մարմինը քննել է բոլոր այդ մարդկանց, որոնք հաստատել են, որ այն ժամանակ, երբ Արտաշես Չիչոյանն ու Արարատ Նիկողոսյանը դուրս են եկել, Յուրի Հակոբյանը մնացել է տվյալ վայրում»,- մանրամասնեց Արմեն Նադիրյանը:
Վերջինս նշեց, որ Յուրի Հակոբյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել տուժող Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի մասնակցությամբ կատարված ճանաչման քննչական գործողությունը։ Նա ներկայացվել է ճանաչման, եւ տուժողի մայրը կասկածով է նշել, որ ճանաչման ներկայացվածներից մեկին՝ Յուրի Հակոբյանին նմանեցնում է հանցագործությունը կատարած անձանցից մեկին։ Այդ հիմքով Յուրի Հակոբյանը ձերբակալվել է, կալանավորվել, հետագայում առերեսում է կատարվել։ Այստեղ, սակայն, ըստ Նադիրյանի, խնդրահարույց հարց կա. մինչեւ Յուրի Հակոբյանին ճանաչման ներկայացնելն Էմմա Աբրահամյանը նշել է, որ ենթադրյալ Յուրի Հակոբյանին չի կարող նկարագրել.
«Մենք վիճարկում ենք այդ քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների՝ որպես ապացույց թույլատրելիությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ այն դեպքերում, երբ անձը նույնացման համար անհատականացնող որեւէ տվյալ չի մատնանշել, թե ինչ հատկանիշներով կարող է ճանաչել անձին, ճանաչում չի կարող կատարվել, իսկ կատարված ճանաչումը չի կարող հիմնավորված համարվել։ Այս դեպքում, երբ անձն ասում է, որ չի կարող նկարագրել հանցագործություն կատարած անձին, չգիտես ինչու, Յուրի Հակոբյանին ներկայացրել են ճանաչման : Ո՞ւմ ես ճանաչման ներկայացնում, եթե անձը հստակ ասում է, որ նրան չի ճանաչում»,- ասաց նա:
Նշենք, որ նախկին ԴԱՀԿ աշխատակից, գործով մեղադրյալ Խաչիկ Կոսյանը հենց Յուրի Հակոբյանի մեքենայով է գնացել դեպքի վայր: Պաշտպանը մեր զրույցում ասաց, որ Կոսյանը Հակոբյանից մի քանի րոպեով խնդրել է մեքենայի բանալին, իր պաշտպանյալն էլ տվել է: Մեր հարցին, թե նախաքննության ավարտ ե՞րբ կհայտարարվի, Նադիրյանն ասաց, որ դեռ չի կարող ասել, բայց ենթադրում է, որ այն արդեն ավարտին է մոտենում. «Եթե մեղադրանք են փոփոխում, շատ երկար չի ձգվի: Նախաքննական մարմինը հակված է գործն ուղարկել դատարան»,- հավելեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում չորս անձ՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի Հակոբյանը:

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ




