USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զինվորներից մեկը վիրավորվել է գլխից. գնդակն ականջի ետեւից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել armtimes
2016-12-02 12:29:00
Տպել Տպել

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ու դրա հետեւանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ տարածվում են հակասական լուրեր:

Պաշտոնական պարզաբանումները ուշացած ու կցկտուր են` կարծես նպատակ հետապնդելով թաքցնել հնարավորին չափ շատ տեղեկություն:

Պաշտպանության նախարարի խոսնակը Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի մասին է խոսում եւ հաստատում, որ խոսքը վերաբերում է Քաջիկ Գրիգորյանին ու Գագիկ Պողոսյանին:

Հոսպիտալի պետը դարձյալ երկու նոր վիրավորի մասին է հիշատակում, բայց նշում այլ անուններ` Քաջիկ Բադալյան եւ Կարապետ Միքայելյան:

Վերջիններիս հոսպիտալ տեղափոխվելու ժամկետները նույնպես տարբեր է նշվում:

Մեզ հաջողվեց կապ հաստատել ժամկետային զինծառայող, Մարտակերտում վիրավորված 19-ամյա Կարապետ Միքայելյանի եղբոր` Արտաշես Միքայելյանի հետ: Նա ասաց, որ հակառակորդի կողմից Կարապետը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Դիպուկահարը նրան վիրավորել է շատ մոտ հեռավորությունից` մոտավորապես 315 մետրից: Վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կայուն, գտնվում է Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

«Եղբայրս ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածք: Այդ աշխատանքը չպետք է կատարվեր ցերեկային ժամին: Դիտարկվող տարածքում օրը ցերեկով կատարել են ինժեներական աշխատանք, որը պետք է կատարվեր կա´մ գիշերային ժամերին, կա´մ մառախլապատ եղանակին, որ հակառակորդը չկարողանար դիտարկել: Դա ես գիտեմ, որովհետեւ ավարտել եմ ոստիկանության ակադեմիան, աշխատել եմ ոստիկանությունում, այնուհետեւ ռազմական ոստիկանությունում` որպես հետաքննիչ»,- փոխանցեց Արտաշես Միքայելյանը: Ավելին, ըստ նրա, եղբայրն ընդհանրապես ինժեներական աշխատանք չպետք է կատարեր, որովհետեւ եղել է կապավոր:

Վիրավոր զինծառայող Կարապետը գիտակցություն ունի, շնչում է ինքնուրույն:

«Գիտակցության է եկել հենց Ստեփանակերտում: Ասեմ, որ թե´ Ստեփանակերտի, թե´ մեր Հայաստանի հոսպիտալների բժիշկները շատ ընտիր բժիշկներ են, շատ մեծ հոգատարությամբ են վերաբերվում մեր հիվանդներին, թե´ եղբորս, թե´ մյուս վիրավորներին, անհապաղ ձեռնարկում են բոլոր, անգամ անհնարին միջոցառումները: Շատ լավ վերաբերմունք են ցույց տալիս»,- ասաց զինծառայողի հարազատը: Կարապետին առաջիկայում անհրաժեշտ են լինելու պլաստիկ վիրահատություններ, որովհետեւ գնդակն ականջի ետեւից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, որը պատկան մարմինները մի քանի օր շարունակ հասարակությունից, փաստորեն, գաղտնի են պահել:

Սեւան քաղաքում, որտեղ ապրում է Կարապետն ու նրա ընտանիքը, լուրեր են տարածվում, թե նա վիրավորվել է ծառայակցի գնդակից: Արտաշես Միքայելյանը հերքում է դա` ասելով. «Ես ինքս անձամբ տեսել եմ, թե ինչպիսի սուր անկյան տակ է եղբայրս ստացել վիրավորումը, ու այդտեղ չի կարող հայ զինվորը հետեւի կողմից կրակել, որովհետեւ եթե հայ զինվորը կանգներ եղբորս հետեւում, առաջինը ինքը վիրավորում կստանար: Իմ եղբայրն էլ շատ բարի ու շատ լավ ծառայող է եղել, հաստատ գիտեմ, որ հենակետի բոլոր մարտական ընկերների հետ ոչ մի խնդիր չի եղել»:

Ու չնայած Կարապետի կյանքը վտանգվել է այն պատճառով, որ նրան ոչ տեղին ու ոչ ժամանակին հանձնարարություն է տրվել, հարազատները չեն պատրաստվում բողոքել: Արտաշես Միքայելյանը համոզված է, որ դրա կարիքը չկա, որովհետեւ առանց այդ էլ մեղավորներն անպայման կպատժվեն:

«Քանի որ ես նույնպես հետաքննիչ եմ աշխատել, հաստատ համոզված եմ, որ ամեն ինչն օրինական կարգով կընթանա, որովհետեւ ես ինքս ամեն ինչն օրինական կարգով եմ արել: Ամեն ինչը: Միանշանակ մեղավորները կպատժվեն: Ուղղակի մի այսպիսի բան կա. ոչ թե օրենքից ելնելով, մարդկային տեսանկյունից եմ ասում` ինձ չէր հետաքրքրում այնտեղ ով կար, ինչ կար, մեր ամբողջ Սեւան քաղաքի երիտասարդությունը Ստեփանակերտում հավաքված աղոթում էր իմ եղբոր առողջության համար, որ նա ողջ մնա, բայց զորամասից անգամ մի սպա ներկա չի գտնվել, որ տեսնի` իմ եղբայրը ո՞ղջ է, թե՞ ոչ: Դա ուղղակի զուտ բարոյական տեսակյունից եմ ասում: Օրենքով նման բան չկա, բայց գոյություն ունի մարդկային խիղճ»,- վիրավորվածությունը չթաքցրեց զինծառայողի եղբայրը:

Հետաքրքվեցինք նաեւ, թե ինչ ընտանիք ունի Կարապետը: Արտաշես Միքայելյանը պատասխանեց, որ երկու եղբայր են, մեկ քույր: Հայրը մահացել է երկու տարի առաջ: Քույրն իր ընտանիքի հետ Երեւանում է ապրում, մանկավարժ է: Թե´ ինքը, թե իր կինը եւ թե´ մայրը աշխատանք չունեն:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1944 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook