USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Կարապետյանն ու միլիոնատեր նախարարները Armtimes
2016-12-03 10:03:00
Տպել Տպել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս պաշտոնում նշանակվելուց հետո որոշակի փոփոխության ենթարկեց կառավարության կազմը: Ազատվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության միլիոնատերերից, սակայն նախարարի պաշտոնում նշանակեց իր ընտրած միլիոնատերերին:
Armtimes.com-ն առանձնացրել է ամենահարուստ նախարարներին, որոնց ներկայացնում ենք ստորեւ:
Սկսենք կառավարության ղեկավարից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ունի 55 միլիոն ռուբլի, 120 միլիոն դրամ, 850 հազար եվրո եւ 3 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան՝ 8.5 միլիոն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 2.15 մլն դրամ, 4 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան՝ 30 մլն դրամ:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյան՝ 802 դրամ, 44 դոլար, տրամադրած փոխառություն 165 հազար դոլար, 29 մլն դրամ, բաժնետոմս՝ 643 մլն դրամ, պարտատոմս՝ 17 մլն դրամ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ 1.5 մլն դրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան՝ 11 միլիոն դրամ, 65 հազար եվրո:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան՝ 4 միլիոն դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան՝ 21 միլիոն դրամ, 71 հազար դոլար, 77 հազար եվրո, արժեթղթեր՝ 1000 եվրո:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայան՝ 24 մլն դրամ, 52 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ 42 հազար ֆունտ ստերլինգ, 12 միլիոն դրամ, փոխառություն՝ 103 հազար դոլար, բաժնեմաս՝ 10 հազար դրամ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան՝ 10 միլիոն դրամ, 25 հազար եվրո, 20 հազար դոլար, փոխառությունները՝ 317 հազար ռուբլի, 66.5 հազար եվրո, բաժնեմասերը՝ 37 միլիոն եւ 85 միլիոն դրամ, իսկ բաժնետոմսը՝ 70 մլն դրամ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան՝ 12 միլիոն դրամ, 45 հազար դոլար, փոխառությունը՝ 120 մլն դրամ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝ 15 մլն դրամ, 90 հազար դոլար, 4 հազար եվրո:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 12 հազար դոլար, 3.4 միլիոն դրամ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 8.7 միլիոն դրամ, փոխառություններ՝ 74 հազար դոլար, 21 հազար եվրո:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան՝ 26 միլիոն դրամ, 627 հազար դոլար, 321 հազար եվրո, փոխառություններ՝ 520 հազար դոլար, 15 միլիոն դրամ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան՝ 3 միլիոն դրամ, փոխառությունները՝ 52 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան՝ 4 հազար դոլար, 2 հազար եվրո, բաժնետոմսեր՝ 142 միլիոն դրամ:
Այս նյութը դիտել են - 3400 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook