USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ
2016-12-03 11:28:00
Տպել Տպել


Հարգելի Պարոն Փաշինյան

ԱԺ-ում 15 նոյեմբեր 2016 թ Ձեր ելույթից մեջբերում եմ՝ «Առանց վենդետաների, առանց գիլոտինների, առանց կախաղանների, առանց վրեժխնդրության, պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց պետք չէ նաև թողնել, որ Հայաստանի Հանրապետությունը բոմժ
դառնա:Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի և Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան»: Մեջբերման ավարտը:
Հոյակապ է և անկրկնելի, սակայն առաջանում է հարց, որի պատասխանը ցանկալի է ստանալ Ձեզ հատուկ ուղիղ և ճշմարիտ դատողությամբ, առանց դիվանագիտական թեքումների:
Մեր երկիրը իրավական պետություն դարձնելու ճանապարհին հնարավո՞ր եք համարում օրենքի տառի կիրառման հետ զուգահեռ ընդունել նաև զգացմունքայնությունը:
Այսինքն,եթե իշխանության առաջին դեմքերից մեկը, թալանել է ժողովրդին, նրան մատնել աղքատության, թալանել է բանակի միջոցները, տնտեսության զարգացման համար նախատեսված ռեսուրսները, Հյուսիս Հարավ ճանապարհի մոտ մեկ միլիարդ գումարը մասամբ գողացել, մասամբ փոշիացրել է, այդ մարդուն ասենք թալանածդ 10 միլիարդի 5 միլիարդը վերցրու գնա՞,որովհետև մենք հումանիստ ենք ու քեզ բոմժի կարգավիճակում տեսնել չե՞նք ուզում:
Բա էլ որտե՞ղ մնաց «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է» սկզբունքը:
Իմ համոզմունքով, անկախ դեմքից դիրքից, զբաղեցրած պաշտոնից, անկախ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի նախագծի հետադարձ ուժ չունենալու հենց մեր իշխանությունների համար նախատեսված շինծու սկզբունքից, յուրաքանչյուր հանցանք պատժվելու է օրենքի տառին համապատասխան:
Կատարված ֆինանսական և այլ տիպի հանցագործոթյունները իրենց մասշտաբով սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, և դրանք կատարած անձինք պետք է խստագույնս պատժվեն, օրենքով նախատեսված իրավական նորմերով:
Մեր դեպքում օրենքի հետադարձ ուժ չունենալու կիրառումը,պատժամիջոցը և պատժաչափը մեղմացնելու նպատակով կիրառելը անթույլատրելի է, քանզի դա կնշանակի, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար դրսից ստացվող միլիոնավոր դոլարները օգտագործվում են, նույն այդ կոռուպցիան խրախուսելու նպատակով:
Շնորհակալություն հնարավոր պատասխանի համար:

Սպարտակ Հակոբյան

Այս նյութը դիտել են - 3179 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook