USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը որպես դիտորդ կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին
2016-12-05 13:48:00
Տպել Տպել

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով նույնպես միացել է «Արդարություն հանուն Հայաստան»-ի ստորագրահավաքին, կարևորելով այն, հայտարարեց, որ այս քայլով հայկական սփյուռքն իր ձայնն է բարձրացնում Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ:

Նախաձեռնության անդամներն են ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ, ովքեր կժամանեն Հայաստան՝ դիտարկելու 2017թ ապրիլի խորհրդարանական ընտրությունները։

«Դա նշանակում է, որ աշխարհի հայերը մտահոգված են Հայաստանում առկա խնդիրներով: Սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից: Հուլիսյան դեպքերը մեզ համար դաս էին, որ մենք պետք է ավելի լուրջ քայեր ձեռնարկենք ու մեր մասնակցությունն ունենանք Հայաստանի ներքաղաքական կյանքում: Սա մեր առաջին քայլն է: Մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում զբաղվել են Հայաստանի քաղաքական ու տնտեսական հարցերով, դա չի հաջողվել, բայց այս ստորագրահավաքին այսօր միացել են մարդիկ, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով»,- ասաց նա:

Սերժ Թանկյանն ընդգծեց նաև, որ սփյուռքին Հայաստանում միշտ դիտարկում են որպես բանկի, բայց մոռանում են, որ նրանք էլ ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի ներքին կյանքին առնչվող հարցերին.

«Մենք միշտ ֆինանսապես օգնել ենք Հայաստանին, բայց ցավալին այն է, որ մեզ թույլ չեն տվել խառնվել հայաստանյան կյանքին առնչվող հարցերին: Այսօր երիտասադները լքում են Հայաստանը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը երկրից չարտագաղթի»,- ասաց նա:

Թանկյանը շեշտեց նաև, որ այսօրվա երիտասարդության շրջանում նկատվում է որշակի անտարբերություն, ինչի վերաբերյալ ևս սփյուռքահայերն ունեն լուրջ մտահոգություն:

«Մենք ուզում ենք նաև նրանց ցույց տալ, որ մենք պատրաստ ենք աջակցել ու ասել, որ նրանց կօգնենք. մենք նրանց կողքին ենք»,- ասաց նա:

Արմինե Եփրեմյան

lurer.com

Այս նյութը դիտել են - 1354 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook