- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից , հետաքրքրվեցին, ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու առթիվ սփյուռքահայերին ուղղված իր կոչին արդյոք որևէ արձագանք եղե՞լ է:
«Օ, այո՜: Երեկ մի այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին:
Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի՝ «Դուք կարող եք բոլոր բանկերում դնել»։ Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ավելին՝ ըստ Հրանուշ Հակոբյանի, իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել:
Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:
«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերութուններ, մոտեցումներ»,-հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:
Նա բերեց Հրայր Հովակիմյանի օրինակը, ով 1992 թ-ին Հայաստան գալով՝ ոչինչ չբերեց, բացի իր խելքից, փորձից, իր վիրահատելու տեխնիկայից և Հայաստանում ստեղծեց սրտի վիրահատության դպրոց ու համակարգ:
Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ մամոգրաֆիայի կենտրոնը նույնպես լավ օրինակ է, որտեղ ամեն տարի ստուգման գնալը մշակույթ է դարձել, և այդ գիտելիքն ու փորձը բերվել է սփյուռքից:
«Սփյուռքը հզորագույն պոտենցիալ է, որ պետք է օգտագործել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա՝ անցնող 8 տարիներին 96 մասնագիտական համաժողովներ են կազմակերպվել, որոնց ժամանակ սփյուռքի մասնագետները հանդիպել են հայաստանյան մասնագետների հետ՝ քննարկումներ և ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման համար։
Նախարարի խոսքով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքն է աչքի ընկնում, բայց դա էլ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար է:
«Ի վերջո, ազատ մարդիկ են, ինչ ուզեն, այդպես էլ կարող են խոսել, մենք չենք կարող նրանց ասել` ինչո՞ւ եք խոսում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` կոչ անելով լրագրողներին հաշվի առնել, որ նախարարության 90 աշխատակիցներն աշխատում են 7 մլն մարդու հետ, իսկ մյուս նախարարությունները` 3 մլն-ի:
Հրանուշ Հակոբյանի կարծիքով` բնական է, որ սփյուռքահայերի կարծիքները պետք է տարբեր լինեն, քանի որ նրանք բազմաշերտ են, տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են և մեծ պատմություն դարձնել պետք չէ:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..