USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժ Սարգսյանը դեռ չի կշտացել իշխանությունից
2016-12-09 11:38:00
Տպել Տպել

Հարց. Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո անընդհատ հնչում է հետևյալ հարցադրումը. ո՞վ է նա մինչև 2018թ. ապրիլը վարչապետի պաշտոնի տեղապահ, թե Սերժ  Սարգսյանի կողմից  նախագահի պաշտոնը թողնելուց հետո իշխանության ղեկավարի իրավահաջորդ:

Պատասխան. 2018թ. ապրիլից հետո, երբ գործող նախագահը վայր կդնի լիազորությունները, վարչապետի տեղի և դերի մասին քիչ թե շատ ավելի տրամաբանորեն դատելու համար, կարծում եմ, հարկավոր է առաջին հերթին գտնել հենց Սերժ Սարգսյանի վերաբերյալ համանման հարցի պատասխանը։ Երկրի ողջ քաղաքական կյանքը, վերջերս անցկացված սահմանադրական բարեփոխումները, սեփական քաղաքական հենքի և իշխանամետ էլիտաների ներսում կատարված վայրիվերումները մտածվել և հետևողականորեն իրագործվում են բնավ ոչ Կարեն Կարապետյանին կամ մեկ ուրիշին իշխանության բերելու նպատակով։

Այս նախագիծը կոնկրետ հեղինակ ունի, որի անունը ոչ ոքի համար գաղտնիք չէ, ճիշտ այնպես, ինչպես լավ հայտնի է նաև այն սուբյեկտի անունը, որի շահերից ելնելով են նախաձեռնել այս ամենը։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, դեռ չի կշտացել իշխանությունից։ Նրան դուր է գալիս կառավարելը, ինչը բնավ չի թաքցվում, մարդը հսկայական բավարարություն է ստանում ճակատագրեր որոշողի կարգավիճակից։

Մարդկանց հետ աճպարարություն անելը, տարբեր թնջուկներ սարքելը՝ պարզապես հանուն կանոնները խախտելու եզրին՝ իրավիճակը կարգավորելու սեփական հանճարի ցուցադրման, հավանաբար, ապահովում են նրա արյան մեջ ադրենալինի կենսականորեն անհրաժեշտ հորդումը։

Գուցե բժիշկները պաթոլոգիայի վերագրեին հակառակ կախվածությունը, որի ախտանշաններն ակնհայտ են. որքանով իշխանությունը կախված է Սարգսյանից, այդքան պակաս չէ Սարգսյանի հակումն իշխանության հանդեպ։ Երբ իշխանությունը պատասխանատվություն է և պարտավորություն՝ այն մի բովանդակություն ունի, իսկ երբ կենսակերպ է և կյանքի իմաստ՝ դա արդեն ախտորոշում է։

Հասկանալի է՝ սույն համատեքստում խոսքը միանձնյա իշխանության մասին է։ Դա պարտադիր պայման է, և հենց այդ պատճառով էլ, որպեսզի օրենսդրությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքները, զսպումների և հակակշիռների մեխանիզմները չմթագնեն պատկերը, իսկ դրանց անտեսումը չգրավի օտարերկրյա հովանավորների ուշադրությունը, երկրի ողջ իրական քաղաքական կյանքը տեղափոխվել է հետնաբեմ։

Այստեղ թե՛ խուսանավելու հնարավորություններն են անհամեմատ ավելի լայն, թե՛ ընդհատակյա գործարքները, առքուվաճառքը, շանտաժն ու այլ գործիքներն են ավելի արդյունավետ աշխատում։ Գլխավորն այն է, որ ոչ մեկի առջև հաշվետու լինել պետք չէ, քանի որ գործարքը միշտ երկրորդ կողմ ունի, որի շահերից նույնպես բխում են լռություն պահպանելու ուխտը, ավելորդ հրապարակայնությունից և բարձրաձայնումից խուսափելը։ Պետության կառավարման նման համակարգը մի ինչ-որ նորամուծություն, քաղաքական մտքի կրեատիվի արդյունք չէ։

Դեռևս 100 տարի առաջ նման մեթոդներով էին կառավարվում երկրագնդի գրեթե բոլոր երկրները, և հիմա էլ դա էքսկլյուզիվ չէ։ Մեր բազմակողմանի աշխարհում ինչ-որ տեղ կապիտալիզմն արդեն հնացել է, և լուսավոր ուղեղները նոր ձևեր են որոնում, իսկ ինչ-որ տեղ էլ կապիտալիստական տնտեսությունը, սոցիալիզմին բնորոշ մոնոպոլիաներով և կոռուպցիայով, հեշտուհանգիստ հարմարվել է կառավարման ֆեոդալական ձևերի հետ։ Տխուր է, բայց այսպիսին են իրողությունները։

Վերն ասվածի տրամաբանությունից ելնելով՝ բացառում եմ այն բոլոր իրադրությունները, որոնց պարագայում Սերժ Սարգսյանը կամովին իշխանությունը կհանձնի ինչ-որ մեկին։ Նման բան կարող է պատահել միայն ֆորս-մաժորի դեպքում, ինչպիսին կարող է լինել, ասենք, նրա կուսակցության պարտությունը գալիք խորհրդարանական ընտրություններում։ Հասկանում եմ, որ շատերի մոտ նման ելքի հավանականությունը պարզապես ժպիտ կառաջացնի, բայց հանկարծ այնպես չլինի, որ դա վերածվի անկառավարելի քրքիջի։

Իմ կարծիքով, գործող վարչապետը 2017-ի ապրիլից հետո վարչապետի աթոռին մնալու ոչ մի շանս չունի, եթե ՀՀԿ-ն պարտվի, կամ էլ 2018-ի ապրիլից հետո, եթե իշխանությունը չփոխվի։ Մտորումները, թե սեփական կուսակցության հաջողության դեպքում Սարգսյանը 2018-ին կարող է զբաղեցնել խորհրդարանի նախագահի տեղը կամ էլ մեծամասնության կուսակցության առաջնորդի դերում վերահսկել երկրում իրականացվող քաղաքականությունը, համարում եմ խոսակցություններ աղքատների օգտին։

Սարգսյանին չի բավարարում քաղաքականությունը վերահսկելը, նրան հարկավոր է կառավարել, վայելել իշխանությունը։ Իսկ այդ աթոռը, նոր սահմանադրության համաձայն, մեկն է՝ վարչապետինը։

Ինչ դրդապատճառներ ուներ Կարեն Կարապետյանը՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, մի քանի ամսով գլխավորելու կառավարությունը, իսկ հետո էլ մտնելու Հանրապետական կուսակցություն՝ դժվար է ասել։ Երևի նրան արժանի լուծումներ են խոստացել, և ինքն էլ, ամենայն հավանականությամբ, իր հաշիվներն ունի, իսկ թե ինչպես կստացվի՝ պոստֆակտում ումի՞ց պետք է հարցնել։ Հեռացածից հարցնելն իմաստ չունի, գործողից՝ լծակները չեն բավականացնի։

Ի վերջո, սխալվել կարող են բոլորը, և Կարապետյանը նույնպես զրկված չէ սխալվելու իրավունքից։

Աշոտ Անտինյան

politinfo.org

Այս նյութը դիտել են - 1889 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook