USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռիչարդ ՄաքԼարենը հրապարակել է Ռուսաստանում հովանավորվող խաբեությունների մասին իր զեկույցը
2016-12-11 23:27:00
Տպել Տպել

Ըստ վերջին մի զեկույցի, Ռուսաստանը ներկայացնող ավելի քան հազար մարզիկներ, որոնք մասնակցել են ամառային, ձմեռային Օլիմպիական ու պարալիմպիկ խաղերին, ներքաշված են եղել, կամ ինչ որ կերպ շահույթ ստացել դոպինգի կիրառման փաստերը կոծկելու միջոցով:

Լոնդոնում ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետաքննիչներից Ռիչարդ ՄաքԼարենը հրապարակել է պետության կողմից Ռուսաստանում հովանավորվող խաբեությունների մասին իր զեկույցը, որը մասնավորապես վերաբերում է 2Օ14 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերին:

«Մենք այժմ կարող ենք ոչ միայն հաստատնել նախորդ զեկույցի տվյալները, այլ նաեւ ներկայացնել ավելի հստակ պատկեր: Մենք ավելացրել ենք այն մարզիկների թիվը, որոնք ինչ որ կերպ առնչվել են խարդախություններին, որոնք սկսվել են 2Օ11 թվականից ու շարունակվել Սոչիի Օլիմպիական խաղերից հետո», ասել է նա:

Վերջին այս զեկույցի տվյալները հաստատել են նախորդ զեկույցում գրանցված փաստերն ու ավելի մանրամասն տեղեկություններ տվել փաստերի առնչությամբ, եւ կոչ արել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը արգելել Ռուսաստանի մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական միջազգային կոմիտեն մերժել էր կոչը` թույլ տալով, որ սպորտի միջազգային ֆեդերացիաներն իրենք որոշեին, թե ռուս որ մարզիկները կարող են մասնակցել խաղերին:

ՄաքԼարենի զեկույցը շուտով կներկայացվի Օլիմպիական միջազգային կոմիտեին, որը նման մեղադրանքներն ուսումնասիրելու համար ունի երկու իրարից առանձին հանձնաժողովներ:

 

Այս նյութը դիտել են - 120156 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook