- 2025-01-27 15:06:00Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին համատեղ գործունեության վերաբերյալ, որի հիմնական դրույթներից մեկն այն է, որ երեք ուժերը 2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով։
Այս կուսակցությունների դաշինքի ձևավորման հիմնական ինտրիգներից մեկն այն էր, որ նրանք հավակնում էին միավորել, այսպես կոչված՝ արևմտամետ ուժերին, ովքեր կունենան հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, որն արմատապես կտարբերվի գործող իշխանության դիրքորոշումից ու կողմնորոշումից։ Երեկ հրապարակված հուշագրում, սակայն, այդ հստակ կողմնորոշումը բացակայում է։
Կուսակցություններն ընդամենն արձանագրել են, որ Հայաստանը տեսնում են՝ որպես եվրոպական տիպի պետություն, ինչպես իրենք են նշել՝ «ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ»։ Այսինքն՝ գոնե հուշագրի մակարդակում այս կուսակցությունների արևմտամետությունը, ըստ էության, չի արտահայտվում։ Նրանք՝ եվրոպական տիպի պետության տեսլականի արձանագրմամբ, արձանագրել են այն, ինչի մասին հայտարությունների մակարդակում խոսում են նաև իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու մյուսները։
Իսկ դա, մեծ հաշվով, նշանակում է՝ լղոզել Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը՝ արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը, դա նշանակում է՝ մոտավորապես, ինչպես իշխանությունը կամ ռուսական ուղեծրում գտնվող ոչ իշխանական ուժերը՝ համարել, որ Հայաստանի խնդիրները կարելի է լուծել՝ նաև մնալով եվրասիական տիրույթում։
Դա նշանակում է, որ այս միավորման հիմքում, լայն իմաստով, դրվել է «Քաղաքացիական պայմանագրի» «ոչ-ոչ» դիրքորոշումը, որն ընդհանուր առմամբ իշխանական «և-և»-ն է՝ հակառակ դրսևորմամբ։ Դա նշանակում է նաև, որ դաշինքի հիմքում ավելի պակաս չափով է դրվել Արամ Սարգսյանի շատ ավելի հստակ՝ հակաեվրասիական դիրքորոշումը։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա ընդհանուր առմամբ մշտապես խոսելով եվրոպական ինտեգրացիայի մասին՝ այդուհանդերձ, այնպիսի սկզբունքային հարցերում, ինչպիսին անվտանգության համակարգն է, ավելի շատ նախապատվությունը տվել է ՀԱՊԿ-ին, որը մեծ հաշվով «ոչ-ոչ»-ի մեկ այլ դրսևորում է, ինչն էլ հանգում է եվրասիականության շարունակությանը»։
Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է