- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արդեն հասել ենք այնտեղ, որ Երեւանի պետական համալսարանում «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» թեմայով դասընթաց է անցկացնելու Ավետ Բարսեղյանը:
Սա մայր բուհի վերջն է, այլ կերպ չես ասի:
Բայց մյուս կողմից էլ օրինաչափ երեւույթ է կարծես:
Եթե Հ1-ում Հայկոն է ճաշակ զարգացնում, ապա ինչո՞վ է Ավետ Բարսեղյանը պակաս Հայկոյից կամ ԵՊՀ-ն` Հ1-ից: Այսուհանդերձ` ավելի լավ է Հայկոն ամեն օր երգի Հ1-ով, քան Ավետ Բարսեղյանը խոսքի դասեր տա Չարենցի լսարանում:
Ո՞վ է «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթաց-շոուի հեղինակը, ովքե՞ր են կազմակերպիչները, եւ, վերջապես, ո՞վ է այն բութ ուղեղով արարածը, որ այս ապուշությունը ներս է թողել համալսարան:
Եթե ԿԳ նախարարությունն այս համընդհանուր կրճատումների բումի մեջ չի պատրաստվում համալսարանը ներառել մտավոր հետամնացների համար հատուկ ուսումնական հաստատությունների շարքում, ապա պետք է կանխի նշված «դասընթացները», որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ լեզուն ու խոսքն աղավաղելու հրաշալի ձեռնարկներ:
Իսկ նման բան անելուց առաջ ԿԳ նախարարությանը որեւէ մեկը հարցնո՞ւմ է…
ԵՊՀ Չարենցի անվան լսարանը չի կարող Նազենի Հովհաննիսյան եւ Ավետ Բարսեղյան խաղացնելու վայր դառնալ, որովհետեւ, թող ներվի ինձ ասել, ոչ Նազենին եւ ոչ էլ Ավետը հայերեն խոսքի, մանավանդ գեղեցիկ խոսքի հետ բացարձակապես կապ չունեն:
Բանասիրականի ուսանողն ի՞նչ պետք է սովորի Ավետ Բարսեղյանից, որի խոսքերով գրված ամենանորմալ երաժշտությունն անգամ վերածվում է մկկոցով կատարվող տվայտանքի:
Մի առիթով Ավետ Բարսեղյանն ասել էր` ես սարսափում եմ իմ վատ բանաստեղծություններից: Բնավ չի երեւում, թե Ավետը վախենում է, այլապես, եթե հասկանար, թե որն է վատ բանաստեղծությունը, Չարենցի լսարանից կիլոմետրերով հեռու կմնար, գոնե մի փոքր ակնածանք կունենար իսկական բանաստեղծության ու հայերեն խոսքի նկատմամբ:
Բայց ի՞նչ մեղք ունի Ավետ Բարսեղյանը, որ նրան բերում են Չարենցի լսարան, որ նրանով կրթեն հայ ուսանողությանը:
Ինքն այդ լսարանի տեղը, հավանաբար, Նազենի Հովհաննիսյանից է իմացել:
Ի դեպ, մի քանի օր առաջ այդ նույն լսարանում անշլագ էր արել Նազենին եւ դարձյալ «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրի ներքո:
Այսինքն՝ ծրագրված ձեւով լրացնում են սերնդի դեբիլացման այն բացը, որը մնացել է նույն Նազենիի, Ավետի, նույն եսիմինչերի «փառահեղ» հեռուստահաղորդումներից: Իսկ որ հայ մտավորական մարդիկ, բանասերները` լեզվաբան, գրականագետ ու գրաքննադատ, այսքան գրում ու ցույց են տալիս «Ավետի նման վառ պոետի» անհամատեղելիությունը հայ մշակույթի ու հայ խոսքի հետ, ոչ մեկին չի հուզում:
Ի վերջո, ո՞վ է մեր երկրում պատասխան տալիս այն բանի համար, որ մեր երեխաներին գոնե Ավետ Բարսեղյանը հայերեն խոսք ու խրատ չսովորեցնի:
Պարզվում է` չկա այդպիսի պատասխանատու, հետեւաբար՝ նաեւ պատասխանատվություն:
Ուստի անիմաստ է դիմել ԿԳ նախարարությանը, համալսարանի ննջեցյալ ղեկավարությանը եւ անգամ «խոսքի հաջողության գաղտնիքը» Նազենիի եւ Ավետի գեղգեղանքներով բացահայտել տենչացող ուսանողությանը:
Մնում է Ավետին դիմել` մի արա, Ավետ, եթե չես ուզում քեզ «հիշեն» հավետ:
Իմանալով, որ ԵՊՀ Չարենցի լսարանում հաջորդն Ավետ Բարսեղյանն է հայերեն խոսքի հերն անիծելու, մտաբերեցի նորօրյա հանճարի բանաստեղծական ձիրքի ու հայերեն մտածողության վառ դրսեւորումների մասին բարեկամիս` բանասեր, լեզվաբան, բանաստեղծ Լեւոն Սարգսյանի հոդվածները, որոնք լույս են տեսել «Ազգ», նաեւ` «Հրապարակ» թերթերում:
«Հրապարակում» Լեւոն Սարգսյանն անդրադարձել էր Սիրուշոյի համար գրված ավետբարսեղյանական տեքստին: Խոսքը դղրդյուն հանած «ՊռեԳոմեշ» երգի մասին է, որտեղ Ավետ Բարսեղյանը, ինչպես իրավացիորեն նշում է Լեւոն Սարգսյանը, բոլոր առումներով գերազանցել է ինքն իրեն (http://www.hraparak.am/?p=68486&l=am/hay+ergi+nor+avetis+kam%D5%9D+partadrvox+pregomesh):
Կարդա, հարգելի Ավետ, եւ բարի եղիր ձեռնպահ մնալ հայ խոսքի անդաստանում քո անիմաստ վարուցանքից:
Մնա կերպարիդ մեջ, որ լավագույնս է բնորոշել ընթերցողը` դիմելով հոդվածի հեղինակին. «Ճիշտ քննադատություն է, բայց մի քիչ խիստ մոտեցումով:
Ավետ Բարսեղյանն ընդամենը երգերի բառեր է գրում կամ, ասենք, սցենարավորում, նա ոչ գրող է, ոչ էլ պոետ, որ տաղանդավոր ասենք…»: Ուզում եմ ասել` մի փոքր համեստությունը քեզ չէր խանգարի, Ավետ:
ՀԳ. Մամուլում հրապարակումներ երեւացին այն մասին, որ, հնարավոր է, առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակին գեղեցկություն եւ բույր հաղորդի հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Եթե նայենք կադրային բազան, ինչից բողոքել էր նորհհկական վարչապետը, ապա վատ թեկնածություն չէ: Վատ չէր լինի նաեւ Ավետ Բարսեղյանի թեկնածությունը: Հավանաբար, մեկը պետք է լինի ՀՀԿ ֆրակցիայում, որ անիմաստ տեքստեր գրի մյուսների համար: Եթե նշվածները «ռասկրուտկա» արվելու խնդիր ունեն, հարց չկա, արեք, բայց ոչ համալսարանում:
ԵՊՀ-ն հաստատ այդ վայրը չէ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


