USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պաշտոնյաներին հնարավոր կլինի կաշառքի համար դատել միանգամից 2 հոդվածով
2016-12-14 04:21:00
Տպել Տպել

Պաշտոնյաներին հնարավոր կլինի կաշառքի համար դատել միանգամից 2 հոդվածով։ Այս մասին դեկտեմբերի 14–ին Աժ–ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսքում փոփոխությունների նախագիծը։

Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին՝ նա ասաց, որ ապօրինի հարստացումն առաջարկում են հատուկ առանձին հանցագործություն ճանաչել եւ չմիացնել կաշառակերության այլ դեպքերի հետ։ «Այսինքն՝ պատասխանատվության կարելի է կանչել միանգամից 2 հոդվածով՝ կաշառակերության եւ ապօրինի հարստացման համար»,– պարզաբանել է նա։

Ապօրինի հարստացման համար առաջարկում են 3-6 տարով ազատազրկել եւ արգելել մի շարք պաշտոններ զբաղեցնել՝ գույքի բռնագրավմամբ։ Օրինագիծն առաջարկվում է կիրառել 2017-ի հուլիսի 1-ից։ Ապօրինի է համարվելու հարստացումը, որը մեծապես գերազանցում է օրինական եկամուտները եւ հիմնավորված չէ։

Այս նյութը դիտել են - 838 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook