- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երբ մշակույթի նախարար նշանակվեց պարոն Արմեն Ամիրյանը, անկեղծ լինեմ, առանձնապես ուրախացա, որ մշակույթի նախարարությունում գոնե ինչ-որ չափով շունչը կփոխվեր։
Մյուս կողմից՝ հասկանալով, որ նորանշանակ նախարարը հեռուստատեսությունից ավելի շատ բան է հասկանում, քան հայ գրականության խնդիրներից ու նպատակներից (հաշվի առնելով նրա երկարամյա փորձը հեռուստառադիո ասպարեզում), հույս չունեի, որ նա մեծ փոփոխություններ կիրականացներ։ Սակայն ի՞նչ է ստացվում, հարգելի նախարար։
Ձեր պատկերացմամբ՝ երիտասարդ գրողներն առավել կարեւոր ու արժեքավոր են, քան ավագները, ուստի պետք է տպագրել, հետո նաեւ թարգմանել հատկապես նրանց։ Վատ չէ՝ ընդհանուր առմամբ։ Ես էլ երիտասարդ ստեղծագործող եմ եւ պետական աջակցությամբ ՀԳՄ «Մուտք» մատենաշարով նոր եմ տպագրել առաջին ժողովածուս, ինչպես նաեւ Լեւոն Անանյանի անվան գրական մրցույթի մրցանակակիր եմ։
Ես լավ եմ գիտակցում, որ գրականությունը շարունակականություն է, սերունդների օղակները միմյանց են կապված, իրարով են պայմանավորված։ Գուցե ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարին երկու գիրք էլ կարդալու ժամանակ չունի։ Այդ պատճառով է պահանջում պետպատվերով չտպագրել հայատառ գեղարվեստական ստեղծագործություններ։ Այսպիսի ազգային նիհիլիզմ եւ զավեշտ երեւակայելն անգամ անհնարին էր։
Մենք բարձր գրականություն ունենք, որն ստեղծում են հատակում հայտնված գրողները։ Նրանցից շատերն օրվա հացի կարիք ունեն։ Նրանք են կրթական-դաստիարակչական իմաստով ազգի հոգեւոր սերնդափոխությունն ապահովում։ Առանց ավանդույթների՝ նորարարությունն իմաստ չունի, առանց ավագ եւ միջին սերնդի՝ գրական կենդանի ընթացքը։
Չտպագրե՞լ ավագներին, թողնել այս կամ այն՝ գուցե անճաշակ հրատարակչի հույսի՞ն։ Իսկ գիրք կարդացողներն իրականում շատ են, բայց հաճախ գնելու գումար չունեն։ Այո, մերօրյա շոուբիզնեսյան էթիկետը պահանջում է նոր եւ երիտասարդ «ուժեր»՝ դաշտն աշխուժացնելու համար։ Նորերը մերկանալով՝ շատ ավելի դիտարժան են, քան տարեցները։ Դա «աստղ» դառնալու չափանիշներից է։
Պարոն նախարար, մի՞թե շոուբիզնեսյան սխեմաները նույնացնում եք հայապահպանության համազգային խնդիրների հետ։ Նոր մշակված, այսպես կոչված՝ շոուբիզնեսագրական սկզբունքից ելնելով՝ հայ գրողները դուրս են մղվում մշակութային ասպարեզից, չեմ ասում՝ առաջնաբեմից։ Բոլորս գիտենք, որ սրտացավ մտավորականության տեղն արհեստականորեն «շոուբիզնեսով» է կոմպենսացված։
Երկրորդ, եթե նույնիսկ շեշտը դրվում է երիտասարդ տաղանդների աշխարհռչակման վրա, ապա հայտնի չէ, թե ինչ սկզբունքներով են ընտրվելու այդ տաղանդները եւ ինչպես են մատուցվելու արտաքին շուկա։ Երրորդ, առաջնայինը դրսի՞ պահանջներն են, թե՞ մեր ազգապահպանության շահերը։
Գուցե շփոթվա՞ծ էիք, երբ հայտարարեցիք նշված սկզբունքները, որովհետեւ, օրինակ, Հովհ. Թումանյանի թարգմանությունները ռուսերեն շատ անհաջող են առհասարակ, ռուսներն էլ նույնն են ասում Ալ. Պուշկինի ստեղծագործությունների մասին։
Սա նշանակում է, որ թարգմանությունը չափազանց կարեւոր է մշակույթի արտահանման տեսանկյունից, սակայն դա միակ չափանիշը չէ գրողներին բնութագրելու համար։ Դրսի ազդեցությունն էլ միանշանակ չէ։ Վերջինիս «դրական» օրինակը բոլորիս ծանոթ է շոուբիզնեսյան աստղաբույլ-աղբաբույլի գործունեությունից։
Հեռուստատեսային աղբը, կոմերցիան ազգի բթացման ու այլասերման նպատակներին են ծառայում, գրականությո՞ւնն էլ պիտի դառնա այդ կարգի քարոզչության շարունակողը։
Անպարկեշտ գրականությունը, ինչպես անպարկեշտ տեսահոլովակները, միանգամից բուռն արձագանք են գտնում՝ դառնալով պահանջված։ Պահանջված լինելն էլ հարաբերական է։ Բացի այդ՝ գրահրատարակչությանն ուղղված բարեփոխման Ձեր նպատակամղումը որոշ հրատարակչությունների միանգամից դարձնելու է գրական ճաշակ թելադրող եւ պահանջարկ ձեւավորող մարմին։ Իսկ նրանց պահանջարկը շատ դեպքերում պարզունակ է։ Նրանք, այդպիսով, դառնում են հայ գրականության դատավորները, ավելի ճիշտ կլինի ասել՝ դահիճները։
Հարգելի նախարար, եթե կարծում եք, որ փոփոխություններ են անհրաժեշտ, ապա սկսեք հեռուստատեսության ստամոքսի լվացումից։
Գրողը մարդ չէ՞ Ձեր աչքում, որ այդքան արհամարհական վերաբերմունք եք դրսեւորում դեպի գրականությունը։ Իսկ ի՞նչ են անում հեռուստատեսությունն ու մեդիա դաշտը գրականությունը պրոպագանդելու, ժողովրդին հասցնելու համար։ Ես համոզված եմ, որ եթե անցյալ դարի հայ դասականներն ապրեին մեր օրերում, նրանց էլ կշրջանցեին։ Դժվար թե նրանք էլ համազգային ճանաչում եւ փառք վայելեին։
Հազարամյակներով հարուստ եւ բարձրարվեստ գրականություն ենք ստեղծել, ինչպե՞ս եղավ, որ հիմա այլեւս գրողներ չունենք, եւ ազգի ջիղը ցամաքել է։ Ի՞նչ հրաշքով այդ ջիղը հասավ մեր օրերն ու հանկարծ ամլացավ։
Կարծում եք՝ մեր ժողովուրդը կմարսի՞ այդքան գարշելի հոգեւոր սնունդը։ Սխալ ծայրից եք սկսել, պարոն նախարար։ Մինչդեռ մեր երկրի ներսում այնքա՛ն գործ կա անելու, ճշմարիտ լուծման այնքա՛ն հարցեր...
Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ-ԱՆՏՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


