USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամիրյանը նախընտրում է դասականներին պատվազրկել
2016-12-16 15:41:00
Տպել Տպել


Արմեն Ամիրյանը պատվազրկում է Թումանյանին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շատ արագ հասկացրեց, որ ինքը ոչ թե մշակութային անձ է, այլ շարքային վաշխառու և առևտրական: Մինչ օրս հնչած նրա բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները պտտվում են մեկ առանցքի շուրջ՝ փող, փող, փող:

Բանը հասավ նրան, որ նույնիսկ Մատենադարանի ներսում խանութ բացեց: Բայց պարզվում է, որ դա ընդամենը սկիզբն էր: Հիմա էլ նրա ոտնձգության օբյեկտ է դարձրել Դսեղում գտնվող Թումանյանի տունը: Ամիրյանը պատրաստվում է այն վերածել տոնավաճառ շուկայի: Ընդ որում, նա որոշել է այդ բանն անել ուրիշների միջոցներով:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ ասվում է. «Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանը մինչև օրս չունի որևէ ենթակառուցվածք (այդ թվում՝ սանհանգույց)։

Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ոչ միայն սանհանգույցի, այլև այցելուների կարճատև հանգիստը կազմակերպելու տարածքի շինարարություն։ Նախագիծն արդեն պատրաստ է. թումանյանական թեմաներով փոքրիկ սրճարան, հուշանվերների կրպակ, որտեղ կվաճառվեն Թումանյանի գրքերը, նրա ստեղծագործությանն առնչվող սկավառակներ և հուշանվերներ»։

Միայն ծայրահեղ միամիտները կարող են հավատալ, թե այդ բոլորն արվում է այցելուների համար հրապուրիչ նոր պայմաններ ապահովելու նպատակով, որովհետև 19-րդ դարի շինության ներսում 21-րդ դարի սրճարանն ու խանութը հազիվ թե նպաստեն Թումանյանի տաղանդն ավելի լավ ընկալելու համար: Բայց կարող են լիովին ծառայել Ամիրյանի գրպանի պարունակությունն ընդարձակելուն: Եվ այս բոլորից հետո նա դեռ ասում է. «Նախագիծն իրականացնելու գործում պետական միջոցները բավարար չեն։ Անհրաժեշտ 17 ու կես մլն դրամը հավաքելու համար շահագրգիռ անհատներին և կազմակերպություններին կոչ եմ անում աջակցել, որպեսզի այն իրականություն դառնա»։

Այսինքն, ի՞նչը իրականություն դառնա: Արմեն Ամիրյանի եկամտաբեր բիզնե՞սը, թե՞ Հովհաննես Թումանյանի հիշատակի հանդեպ անհարգալից մոտեցումը: Հասմիկ Պողոսյանը Զվարթնոցն ու Գառնին էր անարգում, Ամիրյանը նախընտրում է դասականներին պատվազրկել:

shame.am

Այս նյութը դիտել են - 1446 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook