USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պետրոս Ղազարյանը ազատման դիմում է գրել...«Իրավունք»
2016-12-19 23:24:00
Տպել Տպել

«Իրավունք»-ը գրել է. «Իր «հապավումով «գարշահոտ» «Քաղաքացիական ակտիվ քայլ» դեռ չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։

Հիշեցնենք, որ վերջերս նա հյուր էր կանչել Ս. Դանիելյանին և խորացել Ք.Ա.Ք. կուսակցության մեջ. ընդ որում՝ հեռուստաեթերն ընթանում էր ժպտացող կղանքի ֆոնին։ Ի դեպ, վերոնշյալ հաղորդումը հանվել է հեռուստաընկերության պաշտոնական էջից և այսօր սոցցանցերում շրջանառվում է այլ՝ ներբեռնված տարբերակներով։ Այո, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան զզվելի չլիներ ու հետևանքներն էլ՝ տխուր։

Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն՝ պարզվում է՝ հեռուստատեսության ղեկավարությունը և ոչ միայն, կշտամբել են Պ. Ղազարյանին՝ քաղաքական հարթակը կղանքի մակարդակի իջեցնելու համար։

Վերջինս Էլ նեղսրտել և աշխատանքից ազատման դիմում Է գրել։ Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունքը» կապ հաստատեց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանի հետ, ով մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, ես չունեմ նման տեղեկատվություն, խնդրում եմ՝ Պետրոսի հետ խոսեք։ Ինչի՞ մասին Է խոսքը, ո՞վ է նման բան ասում»։

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Պետրոս Ղազարյանից տեղեկատվությունը, ո՞ւր Է այն, ապա շեշտեց, թե չի պատասխանի մինչև չտեսնի, թե սոցցանցերում որտեղ Է այդ մասին շրջանառվում։ Հիշեցնելով, որ լրագրողի իրավունքն Է աղբյուրները չբացահայտելը՝ կրկին հորդորեցինք.

Ի վերջո, պատասխանել՝ գրե՞լ Է դիում Պ. Ղազարյանը, թե՝ ոչ, բայց նա մնաց անդրդվելի և միայն վերջում ասաց. «Չեղած բանը չեմ ուզում մեկնաբանել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 1791 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook