USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Վանաձորում 5-20 հազար դոլարով դպրոցի տնօրենի պաշտոն են ծախում» Lragir
2016-12-19 23:46:00
Տպել Տպել

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լոռու մարզի Գուգարք համայնքի թիվ 2 հիմնական դպրոցում դեկտեմբերի 27-ին դպրոցի տնօրենի ընտրություններ են։ Տնօրեն Սամվել Մացակյանն ահազանգում է՝ լոռու մարզպետը կամայական որոշում է կայացրել։ «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասել է՝ չենք ուզում դու լինես դպրոցի տնօրեն, ավելի հարմար թեկնածու ունենք։ Դու իմ սև ցուցակում ես: Ես էլ ասացի՝ դու էլ Աստծո սև ցուցակում ես»։

Սամվել Մացակյանը նշում է, որ 18 տարվա դպրոցի տնօրենն է, դրանից առաջ դպրոցում մանկավարժությամբ է զբաղվել։ Օրերս մարզպետը կանչել է տնօրենին իր մոտ. «Ասաց՝ դե ես տենց եմ որոշել։ Ասում եմ՝ թույլ տվեք գոնե կենսաթոշակային տարիքս լրանա, պատասխանում է՝ ոչ, ոչ։ Այսինքն՝ իրենք նախօրոք պլանավորել են, խնդիրները լուծել են, այսօր ես հաստատ համոզված եմ, որ պիտի քվեարկեն և հանձնաժողովի մնացած անդամների վրա պետք է ճնշում գործադրեն։ Ասում են՝ դու պիտի չդնես քո թեկնածությունը, պետք է էսինչ մարդը դնի։ Այս շեշտադրումներն են մարդկանց ափերից հանում», հավելել է տնօրենը։
Ըստ Սամվել Մացակյանի ունեցած տեղեկատվության՝ մարզի մասշտաբով 47 տնօրեն կա, որոնց մի մասի ժամկետը լրացել է, ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել։
«Ես էլ ասում եմ՝ եթե օրենքը թույլ է տալիս ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ինչու ինձ չեն թողնում այդ կարգավիճակով մինչև ընտրությունը։ Դուք երկու ամիս առաջ տեղերը մաքրում եք։ Օրինակ, նոյեմբերի 2-ին իմ պայմանագրի ժամկետը լրացել է, դեկտեմբերի 27-ին ընտրություն պետք է լինի, բայց դուք համարյա երկու ամիս շուտ արդեն տեղերը մաքրում եք, ձեր հարցերը լուծո՞ւմ։ Մենք էլ ասում ենք՝ չենք լռի, կդիմենք վարչապետին, նախագահին, մարդու իրավունքների գրասենյակ, այդպես չենք թողնի։ Այսօր Վանաձորում 5-20 հազար դոլարով դպրոցի տնօրենի պաշտոն են ծախում, ազատ ծախում են, ուսուցիչների տեղերի մասին էլ չեմ ասում։ Ուղղակի այդ մրցույթները աչքակապոցի է, դրանք վաղուց ծախված են։ Մենք էլ մարդիկ ենք, այսքան տարի աշխատել ենք նվիրված, դոմիկներում աշխատել ենք, էվակուացիա ենք տեսել, դպրոց են տարել Ռուսաստան, դպրոցի հետ հետ եմ եկել, ու հիմա ինձ ասում են՝ այդպես եմ ցանկանում և վերջ։ Ես էլ ասում եմ՝ դու մարզի ղեկավար ես, ոնց թե այդպես ես ուզում», ասել է Սամվել Մացակյանը։
Նա պնդում է՝ անգամ վեց ամիս թույլ չեն տալիս աշխատեմ՝ մինչև թոշակի անցնելը. «65 տարեկանից հետո դպրոցի տնօրենը պետք է թոշակի գնա, անկախ նրանից, թե կնքած պայմանագրի ժամկետը երբ է լրանում։ Ես էլ խնդրում եմ, ասում եմ՝ ես էս քաղաքում հարգված մարդ եմ, այսքան ժամանակվա տնօրեն եմ, ինձ թույլ տվեք ընդամենը 6 ամիս աշխատել, անգամ նման զիջման գնացի։ Ասացի՝ իմ 63 տարեկանը լրանում է 2017-ի հուլիս 1-ին, 6 ամիսը ես աշխատեմ, հենց հիմա 2017 թվականի հուլիսի 1-ի օրով ազատման դիմում գրեմ, ստորագրեմ տամ ձեզ։ Ամոթ է, այսքան տարի աշխատել եմ, գործազուրկի կարգավիճակով պետք է գնամ թոշակի՞։ Ասում է՝ այո, տենց պետք է լինի»։
Սամվել Մացակյանը մարտական է տրամադրված, ընտրությունների օրը կապահովի դիտորդներով, դիմել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, առաջիկայում կդիմի նաև ՄԻՊ-ին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, մտածված չձախողեն։
«Հիմա ես կորցնելու բան չունեմ, վա բանկ եմ գնալու։ Մենակ թե արդարություն լինի։ Ես կհասկանամ, որ եթե ընտրություն է, բոլորն էլ թող իրենց թեկնածությունը դնեն, ով կհաղթի, կհաղթի։ Բայց որ դու նախօրոք իմ առաջը փակում ես, ինձ վարկաբեկում ես, սա արդեն մարդուն ափերից հանում է», հավելել է տնօրենը։

Թեկնածուներից մեկը դպրոցի փոխտնօրեն Կարինե Սարիբեկյանն է, ում ամուսինը մոտ է մարզպետի հետ:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1084 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook