USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հավաքում ես բոլորին և արտագաղթում.Շիրխանյանի նամակը՝ Սերժ Սարգսյանին.«Ժողովուրդ»
2016-12-20 21:58:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորք-Մարաշում բացահայտված «հանցախմբի» գործով մոտ 1 տարի առաջ կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բանտից կրկին բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Նա նախ հիշեցրել է, որ «1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է:

Դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք է առաջարկել ՀՀԿ առաջնորդին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝

1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,

2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում,

3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

Այս նյութը դիտել են - 2019 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook