- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Փաստ» օրաթերթի դեկտեմբերի 7-ին տպագրված 22-րդ համարում անդրադարձել էինք ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը ԱՄՆ-ի «գրին քարտ» ստանալու համար ոչ թե դիմում է ներկայացրել, այլ նրան տրամադրվել է՝ որոշակի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար:
«Ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,- ասել էր մշակույթի նախարարը:
«Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ-ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր:
«Փաստը» ստիպված էր կրկին նույն հարցն այլ շեշտադրումով ուղղել կառույցին: Երկրորդ անգամ ստացված ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների և մեկնաբանությունների:
«Ներգաղթային վիզայի գործընթացը մեկնարկում է դիմումի ներկայացմամբ, որը կոչվում է միջնորդություն: Որոշ դեպքերում դա ներկայացվում է ընտանիքի անդամի կողմից, օրինակ՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու/կնոջ կողմից, որոշ դեպքերում պոտենցիալ գործատուի կողմից՝ փաստարկմամբ, որ ԱՄՆ-ում չկան նմանատիպ որակավորում ունեցող մասնագետներ և որ օտարերկրացին ունի արժեքավոր հմտություններ: Որոշ դեպքերում, երբ այլ երկրի քաղաքացին մեծ ներդրումներ է կատարում ԱՄՆ-ում աշխատատեղեր ձևավորող ձեռնարկություններում կամ ունի բացառիկ հմտություններ, կարող է ինքն անձամբ դիմում ներկայացնել:
Ներգաղթային վիզայի առանձին տեսակ «պետության համար պահանջված անձանց» համար չկա: Գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտում բացառիկ կարողությունների տեր մարդիկ, ովքեր ունեն սովորականից ավելի մեծ փորձառություն, կարող են ներկայացնել ներգաղթային վիզայի միջնորդություն՝ ի ցույց դնելով ոլորտում իրենց ունեցած դիրքը, ԱՄՆ գործատուի կողմից արված աշխատանքային առաջարկը կամ ներկայացնելով, թե իրենց բացառիկ հմտություններն ինչպես կնպաստեն ԱՄՆ ազգային շահերին:
Ներգաղթային վիզայի բոլոր միջնորդություններով որոշումները կայացվում են ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կողմից՝ քննության առնելով ներկայացված փաստաթղթերը: Փաստաթղթերը քննության առնելուց հետո նշանակվում է հարցազրույց ԱՄՆ դեսպանատանը, որի ժամանակ դիմողը պետք է նաև փաստարկի, որ ներկայացված հանգամանքներից զատ, չկա որևէ այլ գործոն, որը կխոչընդոտի ներգաղթային վիզայի ստացմանը:
Վիզայի տրամադրումից հետ անձն արդեն կարող է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ, մշտական օրինական բնակչի կարգավիճակ ստանալով, կարող է դիմել «գրին քարտի» համար»,- ասվում է պատասխանում:
Ստացվում է նորանշանակ Ա. Ամիրյանն ինչքան էլ որ այս կամ այն պետության կողմից պահանջված մարդ եղած լիներ, առանց իր և իր ընտանիքի անդամների դիմումի` ԱՄՆ-ի «գրին քարտ» չէր կարող ստանալ: Այսինքն՝ Ա. Ամիրյանը ազնիվ չի գտնվել և լրագրողի հարցին տվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող պատասխան: Այլ կերպ ասած՝ ստել է:
Ի դեպ, ինչպես երևում է պաշտոնական պատասխանից, ԱՄՆ-ի կառավարության համար կրկին միևնույն է, թե տվյալ անձը համաշխարհային մակարդակով ինչպիսի արժանիքներ կամ առանձնահատկություններ ունի կամ որ ոլորտում ինչքան և ում է ծառայել: Երկրում գործում է կարգ, որը նույնն է աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացած անձի համար: Այնպես որ, թեև ԱՄՆ-ի «գրին քարտ» ստանալու բազում եղանակներ կան, սակայն Սանտա Կլաուսը ոչ մեկին երբեք նման նվերներ չի տալիս: Եվ ԱՄՆ «գրին քարտ» ոչ թե ձեռք են բերում, այլ՝ ստանում են, այն էլ միայն ու միայն դիմում ներկայացնելուց հետո:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..