USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Առաջարկվեց դպրոցական արձակուրդները շարունակել ևս մեկ շաբաթով
2016-01-14 11:17:00
Տպել Տպել

Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում զեկուցեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


Նա տեղեկացրեց, որ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը, սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը, դասերը հետաձգվել են:


«20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով: Երեխաները կազմում են ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Այս պահին շնչառական ապարատներին է միացված 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր»,- ասաց Արմեն Մուրադյանը:


«Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական աշխատանքները»,- ասաց Արմեն Մուրադյանը։


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կարգավորել այդ հարցը:

Այս նյութը դիտել են - 1229 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook