- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սեյրան Օհանյանը քնեց որպես իշխանամետ եւ արթնացավ ընդդիմադիր։ Եվ այս քնից արթնացած՝ նոր եւ ընդդիմադիր Օհանյանն իր երեկվա հայտարարությամբ քաղաքական հայտ ներկայացնելով, շեղեց հանրության ուշադրությունն այլ թոփ-պերսոնաժից՝ ՀՀ վարչապետից։
Սեյրանի ֆոնին ժիլետով վարչապետը կորցրեց իր ակտուալությունը։ Օհանյանը՝ ընդդիմադի՞ր։ Մնում է Սերժ Սարգսյանն էլ հայտարարի, որ ընդդիմադիր է դառնում, վերջանա-գնա։
Ինքնին հայտարարության մեջ «կրեատիվ» ոչինչ չկա, չհաշված «տարբեր դիրքորոշումների ու բազմակարծության», ինչպես նաեւ քաղաքական այլախոհության, երկրորդ կարծիքի պաշտպանությունը։ Արտառոց է ոչ այնքան տեքստը, որքան փաստը, որ զինվորականը, գեներալը, որը վստահեցնում էր, որ զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այսօր ինքն է քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնում։
Ընդամենը մի քանի ամիս առաջ նա պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին ազատեց աշխատանքից հոսանքի թանկացման դեմ ակցիաներ անելու համար, ասելով․ «Ինքն զբաղվել է քաղաքականությամբ»։ Իսկ հիմա հանկարծ խցկվում է այդ նույն քաղաքական խառը «կաթսան»։
Ինչո՞ւ։
Երկու բացատրություն է շրջանառվում։
Նախ՝ Օհանյանը դեռ հրաժեշտ չի տվել նախագահ դառնալու գաղափարին։ Անցյալ տարվա գարնանը հանրությունն ակտիվորեն քննարկում էր լուրը, թե նախագահ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին տեսնում է Սեյրան Օհանյանին։ Բայց ժամանակից շուտ ակտիվացած Ռուզաննա Խաչատրյանը, իրեն շատ արագ առաջին տիկին պատկերացնելով, հետին պլան մղեց խեղճ գեներալին եւ քառօրյա պատերազմի նախորդ օրը նրան Զատկի թասակ հագցնելով, մի մեծ ու սեւ խաչ քաշեց ամուսնուն նախագահ կարգելու հեռանկարի վրա։
Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ մանկուց զինվորական դառնալու մասին երազող գեներալն այլեւս իրեն չի համարում այդպիսին։ «Ես որոշում եմ կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ, մասնավորապես, ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով»,- գրում է նոր Սեյրան Օհանյանը՝ մոռանալով, որ 2007 թվականին այն հին Սեյրանը, գեներալը «21-րդ դարի բանակ» ինքնակենսագրական գրքում գրել է․ «Իմ խորին համոզմամբ՝ զինվորական մարդը՝ սպան, իրավունք չունի մասնակցելու քաղաքական կամ դասակարգային որեւէ հակամարտության։ Սպայական դպրոցի վարքագիծը պետք է բնորոշվի տրված երդման հանդեպ հավատարմությամբ եւ օրինական իշխանությունների պաշտպանությամբ։
Հենց այդ պատճառով էլ ռազմական գործին նվիրված մարդիկ հիմնականում առանձնանում են իրենց պահպանողականությամբ՝ բառիս դրական իմաստով։ Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում սպաները դիտվել ու դիտվում են որպես պետական կառավարման համակարգի համար լավագույն ռեզերվ»։
Իհարկե՝ այն, որ Օհանյանն զբաղվելու է քաղաքականությամբ, վաղուց է հայտնի։ Այս մասին խոսում են դեռ սեպտեմբերից, երբ նա հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ԱԱԽ քարտուղարի կամ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոններից՝ հասկացնելով Սերժ Սարգսյանին, որ իրեն պատկերացնում է միայն Պնախարարի աթոռին։
Բայց նշանակման փոխարեն եղավ երկար, 2 ժամանոց զրույց նախագահականում, որից հետո Օհանյանը լռեց, իսկ նրա կինը դադարեց պես-պես լուսանկարներ տեղադրել սոցցանցում։ Թեեւ հայտարարության մեջ Օհանյանը գրում է, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ է տվել «հանգիստ եւ առանց զգայական զեղումների», նրա շրջապատից լուրեր էին հասնում, որ գեներալն ու նրա տիկինը ծանր են տանում պաշտոնի կորուստը, որ նրանք ընկճախտի մեջ են։
Անգամ չնաշխարհիկ դղյակը Վահագնի թաղամասում նրանց այլեւս չի ուրախացնում։ Օհանյանի շուրջ տարօրինակ լուրեր պտտվեցին՝ որ նրան չի ընդունել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որ նա դադարել է երեւալ որոշ պարտադիր միջոցառումների ժամանակ, իսկ դոկտոր Ռուզիկն առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել։
Ի դեպ, նոր նախարար Լեւոն Ալթունյանը թեթեւացած շունչ քաշեց, իսկ առողջապահության նախկին նախարարները նախանձեցին նրան, որովհետեւ այս տիկինը, ինչպես վստահեցնում են նախարարության հին աշխատողները, ամիսներով աշխատանքի չէր գնում, բայց չէին համարձակվում ազատել։
Միջնորդավորված շփումների կողմնակից Օհանյանը երբեք հանդուրժողականությամբ, իր հասցեին քննադատական կարծիքներ լսելու ունակությամբ չի առանձնացել։ Նա կարող էր իր կնոջ հասցեին տհաճ հրապարակումների համար դատի տալ լրատվամիջոցներին եւ հետեւողականորեն հետեւել դատական պրոցեսին, դատավորի մեջքին շնչելով։
Արտաքուստ մեղմ Օհանյանին խորթ չէ անգամ բռնությունը։ Ծեծը փոքրուց նրա սիրած մեթոդն է եղել։ Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղի դպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորել է փոքրիկ Սեյրանը, մեզ պատմեց, թե ինչպես է նա երրորդ դասարանում աղջիկ ծեծել, ինչի համար ուսուցչուհին ապտակել է Սեյրանիկին, իսկ վերջինիս ծնողները, որոնք նույն դպրոցում էին աշխատում, «ռազբորկաների» մեջ են մտել ուսուցչուհու հետ եւ հասել նրան, որ ուսուցչուհին ոչ միայն դպրոցն է փոխել, այլեւ բնակության վայրը։ «Ինձ ասացին՝ քո ի՞նչ գործն է, որ դու խառնվել ես»,- պատմում էր արդեն թոշակառու ուսուցչուհին։
Իսկ 2005 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, նա իր աշխատասենյակում մի քանի հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել ազատամարտիկ, ներկայում «Սասնա ծռերի» գործով կալանավորված Պավլիկ Մանուկյանին։
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները նոր էին ավարտվել, իսկ Պավել Մանուկյանը «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու էր։ Հունիսի 22-ին, ընտրություններից երեք օր անց, նրան ծեծված, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ էին փոխադրել։ Այս մասին հայտարարել էր հենց Պավել Մանուկյանը՝ ընդգծելով, որ առաջին հարվածները հասցրել էին ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը։
Գետնին տապալելուց հետո աշխատասենյակում գտնվող մյուս գեներալներն ու այլ անձինք ոտքերով հարվածէլ էին նրան:
Այն ժամանակ Մանուկյանի մոտ 200 զինակիցներ ցույց էին արել հոսպիտալի մոտ, իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացել էր, որ անաչառ քննություն կարվի։ Իհարկե, ոչ մի անաչառ քննություն ԼՂՀ-ում չէր կարող իրականացվել։ Մանուկյանից երկար ժամանակ անգամ բացատրություն չեն վերցրել, դատաբժշկական փորձաքննություն չեն իրականացրել։
2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ընդդիմության եւ ցուցարարների նկատմամբ զենք կիրառելուն եւս անմասն չէր պաշտպանության նախկին նախարարը։ Փաստահավաք խմբի անդամ իրավաբանները պնդում էին, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ներկայացնելով լուսանկարները, խմբի անդամները ցույց տվեցին, թե ինչպես էին մարտի 1-ի ժամը 16։09-ից ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծի փողոցում, Մելիք-Ադամյանում, ինչպես էր բանակը զինվում ինքնաձիգներով՝ ժողովրդին ահաբեկելու, ճնշելու, մարդկանց վրա կրակելու նպատակով:
Այդ ժամանակ Սեյրան Օհանյանը ՀՀ զինուժի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր եւ, անշուշտ, մասնակցել է ապօրինություններին։ Բայց պաշտոնապես պատասխանատվության կանչեցին միայն կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին եւ ինֆորմացիոն խմբի ղեկավար Լուսյա Այվազյանին՝ համապատասխանաբար 2 եւ 1 տարվա ազատազրկման ենթարկելով։
Այնպես որ, քաղաքականությամբ Սեյրան Օհանյանը նոր չի սկսելու զբաղվել։ Այսօր նա, իհարկե, կաշխատի մոռացության տալ այդ օրերը, կասի, որ բանակը մարտի 1-ին չի օգտագործվել ներքաղաքական նպատակների համար, այլ ընդամենը իրականացրել է կարեւոր օբյեկտների պահպանություն: Ասելը հեշտ է, բայց դրան ո՞վ կհավատա ու ո՞վ կգնա մեր նոր կուսակցական գործչի հետեւից։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


