USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որեւէ գրոշ չեն վերադարձրել բանկի. «Փաստ»
2016-12-21 20:57:00
Տպել Տպել

«Փաստ» թերթը գրում է. «Երբ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ)Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:

«Փաստի» տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ–ների գույքը: Դա դեռեւս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաեւ Խաչիկ Մանուկյանին):

 Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որեւէ գրոշ չեն վերադարձրել բանկին:

Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է:

Դե, Ներսիկին ո՞նց նեղացնեն, մանավանդ, որ խոսք կա, թե նա նշանակվելու է ԱԻՆ–ի շեֆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1537 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook