USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները
2016-12-21 21:07:00
Տպել Տպել

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Երբ աշխատանքից ազատեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, շատերը շտապեցին մտածել, թե Լիսկայի ժամանակաշրջանն ավարտվեց: Սակայն լավատեսները կամ Լիսկային լավ չէին ճանաչում, կամ այս երկիրը: Այն, ինչ ոմանց համար պաշտոնանկություն էր, նախկին մարզպետի համար ընդամենը ժամանակավոր նահանջ է՝ ուժերը վերադասավորելու և կրկին գրոհի անցնելու համար: Այժմ արդեն հայտնի է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սուրիկ Խաչատրյանը կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի ներկայացուցիչ:

 Պետք է նկատել, որ Սյունիքում նրա ազդեցությունը դեռ նշանակալի է, ու թեկնածուն կարող է որոշակի արդյունքներ արձանագրել: Սակայն նկատենք նաև, որ վերադարձի համար Լիսկան ուներ նաև «Բ» պլան՝ արդեն բավական տարածում գտած մի տարբերակ, երբ նախկին օլիգարխները պատրաստվում են իրենց զավակներին տանել այն նույն ճանապարհով, ինչով իրենք այլևս անցնել չեն կարող: Եվ Խաչատրյանը նույնպես ծրագրել էր հենց այդպես:

Մտածելով, որ իր թեկնածությունը ՀՀԿ–ում կմերժեն, նա կուսակցության վերնախավին էր ներկայացրել որդու` Տիգրանի թեկնածությունը: Միայն թե այս տարբերակը շատ էր հիշեցնում հայտնի առածը. «Ջրից ելանք՝ ջրհեղեղն ընկանք»:

Կրտսեր Խաչատրյանը իր կարճատև կյանքի ընթացքում արդեն հասցրել է այնպիսի համբավ ձեռք բերել, որ շատ առումներով նույնիսկ գերազանցել է հանրահայտ հորը: Նրա քաջագործությունների երկար շղթայում կարելի է գտնել օրինազանցությունների գրեթե բոլոր տեսակները: Եվ այդ իսկ պատճառով էլ Տիգրան Խաչատրյանի ֆոնին Լիսկան համարյա հրեշտակային կերպարանք էր ստանում, ինչն էլ նկատել են ՀՀԿ-ում՝ ընտրելով չարյաց փոքրագույնը: Հիմա արդեն նախկին մարզպետը լրջորեն խրվել է նախընտրական հոգսերի մեջ:

Հրաշալի հասկանալով, որ սա իր վերջին շանսն է, Սուրիկ Խաչատրյանը ոչնչի առաջ կանգ չի առնի, քանի որ ընտրության արդյունքները որոշելու են ոչ միայն նրա, այլև ողջ Խաչատրյան գերդաստանի ճակատագիրը:

shame.am

Այս նյութը դիտել են - 1139 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook