USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի շուրջ աղմուկը մեծ է լինելու. նա շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի մասին
2016-12-21 22:27:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր: Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել: Խոսքը ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարեւոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար:

Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով, որ շատ ասելիք ունի:

Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերեւս, դժվար չէ հասկանալ: Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթեւի թիրախը: Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1432 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook