USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աղվան Հովսեփյանը ցանկանում է պատգամավոր դառնալ.«ՉԻ»
2016-12-22 21:46:00
Տպել Տպել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն նախագահ Աղվան Հովսեփյանը այս օրերին զբաղված է ռեյտինգային ցուցակում սեփական անձը տեսնելու լոբբինգով։

Բանն այն է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը պատրաստվում է Արագածոտնի տարածաշրջանից ռեյտինգային ցուցակով դառնալ պատգամավոր։ 

Հիշեցնենք, որ նախկինում այս տարածաշրջանից Աղվան Հովսեփյանի «դաբրոյով» մեծամասնական ընտրակարգով երկու անգամ պատգամավոր էր դարձել ծնունդով ապարանցի Լյովա Խաչատրյանը։

Այնուհետեւ նրա հարաբերությունները խզվել էին այն ժամանակ դեռեւս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ Արագածոտնի մարզից պատգամավոր էր դարձել Հովսեփյանի մտերիմներից «Տիգրան մեծ» տպարանի սեփականատեր Վրեժ Մարկոսյանը։ 

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ Ապարանի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում չեն լինելու ոչ Լյովա Խաչատրյանը, ոչ էլ Վրեժ Մանուկյանը։ Այս ֆոնին Աղվան Հովսեփյանի թեկնածությունն է առաջ մղվել։ Այնպես որ, Ապարանի տարածաշրջանից ՀՀԿ ռեյտինգային ցուցակում Աղվան Հովսեփյանի հայտնվելը ընդամենը տեխնիկական խնդիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1200 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook