USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Կարապետյանը վարչապետ չէ. Lragir
2016-12-23 00:07:00
Տպել Տպել

Հանրությունը չափում է Կարեն Կարապետյանի վարչապետական պաշտոնավարման հարյուր օրերի արդյունքը: Խորհրդանշական այս սահմանագիծը, որ հանդիսանում է բարձրագույն պաշտոնյաների գործունեության չափման առաջին նշաձողը, Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում թերեւս առավել քան խորհրդանշական է եւ չունի իրականության հետ որեւէ աղերս: Կարեն Կարապետյանը դեռեւս Հայաստանի վարչապետ չէ: Նա «ճգնաժամային կառավարման մենեջեր» է, որին «վարձել» է Սերժ Սարգսյանը:
Լավ, թե վատ մենեջեր, այլ հարց է: Նա մենեջեր է, առայժմ շարունակում է լինել այդպիսին, անգամ ՀՀԿ անդամ դառնալուց հետո:

Ե՞րբ կդադարի Կարեն Կարապետյանը լինել մենեջեր:

Երբ կստանձնի պատասխանատվություն ներքին ու արտաքին քաղաքականության այս կամ այն զարգացման համար, երբ ներքին ու արտաքին ոլորտում չի լինի զարգացում, խնդիր, երեւույթ, որին նա չի առնչվի այս կամ այն կերպ:
Իսկ առայժմ Կարեն Կարապետյանը չի առնչվում ոչնչի: 100 օրվա ընթացքում նա չի հնչեցրել ոչ մի քաղաքական տեքստ: Հետեւաբար նա ընդամենը վարձու աշխատող է:

Վարձու աշխատողի համար չկա 100 օր:
Դա արձանագրեց նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, նախօրեին ՀԺ-ին տված իր հարցազրույցում հստակ ակարկելով, որ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման գործում արտաքին աջակցություն ստանալու համար Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ:
Գիտակցաբա՞ր է դրանից հեռու մնում Կարեն Կարապետյանը՝ համարելով, որ այդպես ավելի քիչ հարվածի տակ կլինի եւ կգործի ավելի ազատ, թե՞ նա պարզապես չունի բավարար պատկերացումներ քաղաքականության, աշխարհքաղաքականության ներկայիս խնդիրների, մարտահրավերների, հրամայականների մասին եւ քաղաքական ամեն ինչ առավելագույնս անցկացնում է իմիջային անհրաժեշտության պրիզմայով:
Հազիվ թե Կարապետյանը չգիտակցի առնվազն Հայաստանի իշխող համակարգի վիճակը, ռեսուրսների սպառումն ու դրանով պայմանավորված իշխանության գնի գերթանկացումը, ինչի հետեւանքով էլ սրվում է ներիշխանական թեւերի պայքարը: Հետեւաբար, Կարեն Կարապետյանի համար քաղաքականությունը պետք է լինի առնվազն ինքնապաշտպանական բնազդ: Այն փաստորեն դեռեւս չի արթնացել: Կամ Կարապետյանը ձեւացնում է, թե այդ բնազդը քնած է, հավանաբար առկա մրցակիցների կամ հակառակորդների զգոնությունը բթացնելու համար:
Հայաստանում վարչապետի աշխատանքի գնահատում հնարավոր կլինի այն դեպքում, երբ վարչապետը զբաղվի քաղաքականությամբ: Մնացյալ գործողությունները, որ նա կատարում է անընդհատ ռեժիմով՝ ծախսերի կրճատում, կադրային նշանակումներ, հանձնարարականներ, նախաձեռնությունների եւ նույնիսկ երազանքի պահանջ տեղերից, ընդամենը ընդգծում են ճգնաժամանին մենեջերի կարգավիճակը:
Քաղաքականությունը ոչ թե երազանքներ է պահանջում տեղերից, այլ ձեւակերպում եւ մատուցում է երազանքը:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1941 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook