USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Արա», «արա այ հավ». Փաստաբանների պալատի նախագահը պահանջում է պատժել դատախազին.1in
2016-12-24 21:37:00
Տպել Տպել

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է դատախազ Կ. Ներսիսյանի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ է տվել թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: Այս մասին նշվում է ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կ. Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միաժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ դրսևորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
2016 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի ընթացքում պաշտպանի կողմից վկայի հարցաքննության ժամանակ մեղադրողը ամեն կերպ փորձել է միջամտել և ապակողմնորոշել, ուղղորդել: Այդ կապակցությամբ պաշտպանն առարկել է դատախազի անօրինական գործողությունների դեմ, որը ցավագին է ընդունել վերջինս և բորբոքվել ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իր հասցեին, հրահրել է լեզվակռիվ՝ մոռանալով, որ գտնվում է դատարանում, մոտեցել է իր սեղանին և փորձել է հարվածել, ինչը կանխել են կարգադրիչները, բռնելով դատախազին:
Երբ փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ դիմելով դատարանին հայտարարել է, որ դատախազը ճնշում է գործադրում պաշտպանական կողմի վրա, դեռևս կարգադրիչների կողմից բռնված դատախազը պաշտպանի առջև դրված լսափողը հրելով գցել է նրա վրա: Այնուհետև շարունակելով ագրեսիվ վարքագիծը դատախազը պաշտպանին դուրս է կանչել հարցեր պարզելու համար և այդ ընթացքում հնչեցրել է վիրավորական արտահայտություններ` «արա», «արա այ հավ»:
Դատախազը՝ չհանգստանալով, դատարանի ներկայությամբ կրկին շարունակել է պաշտպանին դուրս հրավիրել, իսկ վերջինիս մերժումները ստանալով՝ վիրավորել է նրան:
Անգործություն դրսևորելով այդ ամենին չի միջամտել և դատախազի նկատմամբ սանկցիա չի կիրառել ու կարգի չի հրավիրել նախագահող դատավոր Ա. Ադամյանը: Ավելին, առանց այդ մասին հայտարարելու դադարեցվել է դատական նիստի ձայնային արձանագրումը, ինչի վերաբերյալ պաշտպանը հայտարարություն է արել:
Դատական նիստի ավարտից հետո դատախազը կրկին փորձել է պաշտպանին վեճ հրահրել, ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելով:
Փաստաբան Գեորգի Մելիքյանը դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Փաստաբան Գայանե Լյուդվիկյանը մեկ այլ գործի շրջանակներում պաշտպանություն է իրականացրել, մեղադրանքը պաշտպանել է նույն դատախազ Կ. Ներսիսյանը, ով համանման վարքագիծ է դրսևորել նաև այդ գործով, ինչպես իր, այնպես էլ դատարանի նկատմամբ` հաշվի չառնելով անգամ իրեն վիրավորելու համար դատարանի կիրառած սանկցիաները և շարունակելով վիրավորանքներն ու դատարանի կարգադրությունները չկատարելը:

1in.am

Այս նյութը դիտել են - 1735 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook