USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օլիգարխիայի «բնական» իմունիտետը 1in
2016-12-25 15:59:00
Տպել Տպել

Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել:
Իր պաշտոնը 100 օր առաջ ստանձնած վարչապետն էլ օրինակ կողմ է միայն, այսպես ասած, բնական մենաշնորհներին։
Նա դեմ է միայն «անբնական մենաշնորհներին»։
Շատերն այդ հայտարարությանը վերաբերվում են թերահավատորեն, ասելով, թե իրականում իշխանությունը միայն խոսում է, իսկ մենաշնորհները ծաղկում են ու բարգավաճում:
Ընդ որում, արդարացիորեն նշվում է, որ իշխանությունը սկզբունքորեն չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրանցից է կախված իր ճակատագիրը:
Այսինքն, եթե իշխանությունն ինքը, այսինքն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք այդ մենաշնորհատերերը չեն, ապա առնվազն կախված են այդ մենաշնորհատերերից, որովհետև նրանց ջոկատներն են կեղծում ընտրություններն ու ահաբեկում քաղաքացիներին, ապահովելով իշխանության վերարտադրություն:
Այս ամենն իհարկե ճիշտ է, բայց խնդիրն ունի նաև հակառակ կողմ բավական հետաքրքրական մի նրբերանգով:
Բանն այն է, որ իշխանությունը կարող է իսկապես պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այդպիսի բան ըստ էության ուղղակի հնարավոր չէ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը, այդ թվում է վարչապետ Կարեն Կարապետյանը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ:
Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ, եթե անգամ հենց վաղը նրանց արգելվի մենատիրություն կամ օլիգոպոլիա տնօրինել:
Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից:
Այլապես, ամենևին զարմանալի չի լինի, եթե իշխանությունն իրապես գործուն մեխանիզմներով փորձի կանխարգելել մենաշնորհներն ու օլիգոպոլիաները:
Նրանք արդեն այնքան են կուտակել, որ արդեն հավասար, բնական, իրավահավասար պայմաններում նրանց գրեթե ոչ մի վտանգ չի սպառնում, համենայն դեպս մոտ տասնամյակների հեռանկարով:
Նրանք արդեն «բնական» իմունիտետ են ձեռք բերել իրենց մոտ կապիտալի գերկենտրոնացվածության շնորհիվ, և եթե մրցակցություն լինի, ապա միայն իրենց իսկ միջև:

1in.am

Այս նյութը դիտել են - 1930 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook