- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ ընտրություններից առաջ տրանսֆերային պատուհանը բացվեց և առաջինը խաղացողներին վաճառելու հայտ ներկայացրեց ՀԱԿ-ը ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի:
Դեկտեմբերի 17-ի ՀԱԿ-ի համագումարի ելույթում ապա նաև այսօրվա ilur.am-ում հրապարակված պարզաբանումների մեջ նա նկարագրեց իր խաղացողների բոլոր առավելությունները մյուսների նկատմամբ, հատկապես որ նրանք անփոխարինելի են ղարաբաղյան հակամարտության բանակցություններում «7 շրջանները հանձնելու» Սերժ Սարգսյանի գծում. «Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա», հայտարարեց նա համագումարում, ցույց տալու համար որ քրտնաջան աշխատանք կկատարեն Սերժ Սարգսյանի այդ թևում:
Տեր-Պետրոսյանը հատուկ ընդգծեց որ նույնիսկ Սերժի թիմում չկան այնպիսի վիրտուոզ խաղացողներ, որոնք համոզեն, թե «7 շրջանը տալուց» հետո Հայաստանը, այլևս բանակի կարիք չի ունենա, քանի որ դրանից հետո չորս կողմը բարեկամներ կլինեն.
«Սահմանակից հարեւաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ.... իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից....»:
Տեր-Պետրոսյանը տրանսֆերային վաճառքների ոչ վատ մասնագետ է, և կարողացավ իր խաղացողների բացառիկությունը ներկայացնել ակումբների սեփականատիրոջը. բոլոր նրանց ովքեր «7 շրջաններն հանձնելու» մեջ չեն տեսնում փոխզիջում, և պնդում են որ դա միակողմանի զիջում է, որը կմեծացնի պատերազմի հավանականությունը, անվանեց «ոչմիթիզհողային», պատերազմի կողմնակից և նման բաներ, որպեսզի հնարավորինս շատ մարդ նյարդայնացնի ու ստիպի իր դեմ գրեն և խոսեն: Հաջողությունը ակնհայտ է, նրա ելույթի դեմ գրված ամեն նյութ բարձրացնում է ՀԱԿ-ի խաղացողների գները: Իրոք, տրանսֆերային շուկայում չկան «ոչ մի բանի դիմաց 7 շրջան» հանձնելու թևի խաղացողներ:
ԵՎ որպեսզի Սերժ Սարգսյանի աչքից չվրիպի ելույթի հասարակական ալեկոծումը, Տեր-Պետրոսյանը այսօր արդեն գրավոր ներկայացրեց հայ հասարակության մեջ իր խաղային բացառիկ որակները ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. Որոշ պարզաբանումներ ս.թ. դեկտեմբերի 17-ի իմ ելույթի արձագանքների վերաբերյալ»: Դրանք հիանալի կարող են օգտագործվել նոր քաղաքական խաղաշրջանում.
«Հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի», գրում է Տեր-Պետրոսյանը:
Գրության էությունը հետևյալն է ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀԱԿ-ը համաձայն են առաջարկին՝ Հայաստանը հանձնում է 7 շրջանները, փոխարենը հայ-ադրբեջանական սահմանը պահում են խաղաղապահ զորքերը: Իհարկե, այստեղ խոսք է գնում նաև այն մասին, թե 5 շրջանները հանձնելուց հետո Ղարաբաղը ունենում է ինչ-որ անորոշ միջանկյալ կարգավիճակ, բայց Տեր-Պետրոսյանն էլ է հասկանում որ բլեֆ է, չէ՞ որ 1997-ի իր փուլային տարբերակում նման կարգավիճակի մասին խոսք չկար, տարածքը հանձնում էին ու վերջ: Թերևս այդ անորոշ կարգավիճակի հարցն էլ պատճառ է դարձել, որ Ալիևը չի ընդունել կազանյան փաստաթուղթը: Տեր-Պետրոսյանը անելիք ունի, խաղաղապահ կոչվող երրորդ ուժ բերելու համար Տեր-Պետրոսյանը այնպիսի խաղ պետք է խաղա, որ Սերժ Սարգսյանը այդ անորոշ կարգավիճակից էլ հրաժարվի:
Տեր-Պետրոսյանը կարողացավ շփոթեցնել հասարակությանը իր ելույթները ներկայացնելով խաղաղասիրական, որ ինքը խաղաղության է ձգտում, իսկ ովքեր համաձայն չեն պատերազմի կողմնակից են, և վարպետորեն թաքցրեց ելույթի իրական նպատակը. 7 շրջանները հանձնելով հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ զորք դնելով, պաշտպանության վրա ծախսվող գումարները ուղղել իշխողների գրպանը: Դա անում է տարեկան մոտ կես միլիարդ դոլար: Եթե կես միլիարդ դոլար սահմանի վրա ծախսելու փոխարեն կարելի է ուղիղ գրպանը դնել, ինչու չանել դա:
Թե այդ գումարից ինչքան փայ կտան թիմի անձնատուր խաղացողներին, կախված է Սերժ Սարգսյանի շնորհակալության զգացումից: Անցել են այն ժամանակները, երբ Տեր-Պետրոսյանն շնորհակալության զգացումներ շռայլում, եկամտի աղբյուրները իր շրջապատի ձեռքին էր, երբ իր թիմի հարձակվողները ինքնավստահ ասում էին՝ մեր դեմ խաղ չկա: Այսօր նա ստիպված է նայել այն ձեռքին, որը իրեն նախագահի պաշտոնից հեռացնողներից էր:
Իսկ թե ինչպես օտար զինվորները պետք է պաշտպանեն Հայաստանի սահմանը, ագահ հոգիներին չի հուզում: Այդ խաղապահները «կպաշտպանեն» այնպես ինչպես 1994-ին Ռուանդայում «պաշտպանեցին».
Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի Դոն Բոսկո դպրոցում կենում էին բելգիացի 90 խաղաղապահներ, և նրանց պաշտպանությանը ապավինելով՝ այստեղ ապաստան էին գտել 2 հազար թութսի, որոնց մեջ 400 երեխա: Բելգիացի զինվորները, ենթարկվելով իրենց հրամանատարի հրամանին, մեքենաները նստում ու գնում են: Ապաստանյալները փռվում են մեքենաների դիմաց, փորձում պահել զինվորներին, սակայն նրանք կրակում են օդ ու քշում բոլորին: Անմիջապես բելգիացիների հետևից նրանց աչքի առաջ դպրոցի տարածք են ներխուժում հրոսակները և մաչետաներով կոտորում բոլորին:
Կադր՝ «Շներին սպանելիս» ֆիլմից, որը պատմում է թե ինչպես բելգիացի և ֆրանսիացի խաղաղապահները թույլ են տալիս որ թութսիներին կոտորեն
Հարյուր օրվա ընթացքում ապրիլի 7-ից մինչև հուլիսի 4-ը հութուները կոտորում են մոտ մեկ միլիոն մարդ, բռնաբարում 250 հազար կին: Բազմաթիվ խաղաղապահներից ոչ ոք մատը մատին չի տալիս թութսիներին փրկելու համար: Ցեղասպանությունը դադարեցնում են հարևան Ուգանդայից եկած թութսիների ռուանդական հայրենասիրական ճակատի գրոհայինները:
Այս մասին տես՝ «Ցեղասպանություններ բելգիական ոճով»:
Մարդկային կյանքը ոչինչ չարժի ագահ հոգիների համար և խաղաղությունը մի պատրվակ է, որի միջոցով նոր եկամուտներ կարող են ձեռք բերել: Ինչպես Արգիշտի Կիվիրյանն է ասում.
«Երբ 1988թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը գոռում էր Ղարաբաղ, Ղարաբաղ, միթե չգիտեր որ դա բերելու ա լայնածավալ բախումների և արյունահեղությա՞ն: Նուրբ սիրտը խաղաղություն էր ուզում, թող ի սկզբանե չգոռար, կարող ա 7000 հոգի էլ Եռաբլուրներում պառկած չլիներ...»:
Տեր-Պետրոսյանը մի անգամ խաղացել է Սերժ Սարգսյանի թիմում որպես հակաքոչարյանական գծի հարձակվող, սակայն այն ժամանակ ակումբների սեփականատերը լավ չգնահատելով նրա կարողությունները տրանսֆերային պատուհանի ժամանակ բաց թողեց նրան, և Տեր-Պետրոսյանը ամբողջ ՀԱԿ-ով խաղադաշտում հարձակվող խաղացողից անցավ Գագիկ Ծառուկյանի «խոշոր կապիտալի» պաշտպանական դիրքեր:
Սերժ Սարգսյանը իրոք գնահատում է այդ որակի խաղացողներին, անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին շատ թանկ կգնահատի, բայց առաջին նախագահը կխաղա լայն հասարակական լիգայում, իսկ նրան անհրաժեշտ են նաև «7 շրջան հանձնող» ընդդիմադիր թևում խաղացողներ Ազգային ժողովում: Պրոբլեմն այն է, թե ինչպես մի քանի ՀԱԿ-ական անցկացնի Ազգային ժողովի լիգա. Ընտրական առաջնությունում ՀԱԿ-ը եթե ինքնուրույն մասնակցի, գոնե 3 տոկոս պետք է հավաքի, որ Սարգսյանն էլ իր կողմից որպես բոնուս 2 տոկոս իջացնի, սակայն կանխատեսումները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ը ի վիճակի չի նույնիսկ 0,5 տոկոս հավաքել և պատճառը այն չի որ նա «խաղաղություն» է ուզում, իսկ մասսաների ուշքը «պատերազմի» համար գնում է:
ՀԱԿ-ի խաղացողներին չարժի Հանրապետական կուսակցության թիմ ընդունել, նրանք արժեքավոր են ընդդիմադիր կամ գոնե կիսաընդդիմադիր թիմերում:
Ուրեմն, պետք է գտնել հարմար ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր դաշինք, որի կազմում մի քանի ՀԱԿ-ականներ կարողանան անցնել առաջնություն:

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան





