USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
2016-12-28 14:04:00
Տպել Տպել

Սիրելի՛ էջմիածնեցիներ, հարգելի՛ հայրենակիցներ.

 

Ընդունեք ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Նոր Տարին, Սուրբ Ծնունդը քրիստոնյա աշխարհի կարեւորագույն տոներն են, եւ բնական է, որ դրանք հավուր պատշաճի արժեւորում ունեն սուրբ քաղաք Էջմիածնում։ 
Հարազա՛տ իմ էջմիածնեցիներ, մեր քաղաքը հայոց հոգեւոր մայրաքաղաքն է, համաքրիստոնեական խոշորոգույն կենտրոն է, եւ մենք վաստակել ենք ծննդյան տոներն ուրախ եւ լիաթոք անցկացնելու լիարժեք իրավունքը։ Մաղթում եմ ամենքիդ տոնական տրամադրություն։ Իսկ Ձեր բարձր տրամադրությունը երաշխավորելու համար այս տարի եւս ջանք ու եռանդ չի խնայել քաղաքային իշխանությունը։ Դարձյալ բարձրաճաշակ եւ նուրբ տեսք ունի մեր քաղաքը Նոր Տարվա նախաշեմին։ 
Դարձյալ բնության ցանկացած անակնկալի պատրաստ ենք, եւ չենք թողնելու, որ որեւէ պարագայում Էջմիածնի փողոցները կամ մայթերն անանցանելի լինեն։ Թվերի լեզվով հաշվետվության օրենսդրական ժամկետը սահմանված է, եւ ես ավանդույթի համաձայն՝ ժամանակին ներկայացնելու եմ 2016-ի ամբողջական հաշվետվություն։
Միայն երկու խոշոր փաստի կապակցությամբ կամենում եմ շնորհակալություն հայտնել էջմիածնեցուն։
Առաջին առիթն այս տարվա ապրիլյան պատերազմն է, որին պատրաստակամ կամավորագրվեց էջմիածնեցին։
Ինչպես 1989-94-ի ազատագրական պատերազմին բնակչության թվի համեմատությամբ ամենաշատ թվով մասնակից տվել է Էջմիածինը, այնպես էլ ապրիլյան պատերազմին ամենաշատ թվով կամավորականներ դարձյալ մեր սուրբ քաղաքից մասնակցեցին։
Շնորհակալանքի 2-րդ առիթը սեպտեմբերի 18-ին կայացած քաղաքապետի եւ ավագանու ընտրությունն էր։ Ինձ համար, մեր թիմի համար պարտավորեցնող է վստահության քվեն, որ հերթական անգամ ստացանք էջմիածնեցուց։ Ես համոզված եմ , որ ակտիվ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օրինական ու ճիշտ ընտրություն կկատարենք նաեւ 2017-ի ապրիլին՝ համապետական ընտրությունների ժամանակ։
Գալիք տարվա ընթացքում մի քանի խոշորածավալ նախաձեռնություն նույնպես պլանավորում ենք ավարտին հասցնել։ Աստծուց առաջ չընկնենք, բայց մտադիր ենք եթե ոչ 17, ապա գոնե 2018 թվականին ավարտել տեսակի մեջ յուրահատուկ, գոնե մեր մարզի համար նախադեպը չունեցող մարզահամալիրի շինարարությունը։
Սիրելի՛ մեր համաքաղաքացիներ, բոլոր հաջողությունները, որ ունենում ենք, հնարավոր են դառնում բացառապես քաղաքային իշխանության եւ համայնքի բնակչության փոխվստահության ու սերտ գործակցության շնորհիվ։ Ի շահ մեր քաղաքի ջերմ համագործակցություն ունենք նաեւ Հանրապետության բարձրագույն իշխանության մարմինների ու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ։
Քաղաքապետարանի աշխատակազմն Էջմիածնին, էջմիածնեցուն ծառայում է սիրով, անմնացորդ նվիրումով, առանց որեւէ ակնկալիքի։ Սակայն, ամեն դեպքում հաճելի է, երբ աշխատանքն օրհնանքի խոսքերի, շնորհակալական նամակների տեսքով գնահատվում է համայնքի բնակչության եւ պարգեւների, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչվելու տարբերակով՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների անցկացրած հարցումներով։
Վերջին տարիներին ոչ միայն մեր քաղաքն ու քաղաքապետն են տարբեր վարկածներով լավագույը ճանաչվել, այլեւ լավագույն ենք համարվել հնարավոր բոլոր անվանակարգերում։ Նույնիսկ ժամանակը չի բավականացնի, եթե թվարկենք, թե որքան պետական ու հասարակական կառույցներ են Էջմիածնին լավագույնի կոչման արժանացրել։ 
Ամփոփելով խոսքս՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի, Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Մաղթում եմ, որ տարին հաջողակ լինի, բոլորիդ ընտանիքներում երջանկություն բերի, կատարվեն բոլոր բարի ցանկությունները, իղձերը։ Առողջություն բոլորիս եւ խաղաղություն մեր երկրին։

Հարգանքներով՝ էջմիածնի 
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Այս նյութը դիտել են - 2029 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook