USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քրեական օրենսգիրքը կփրկի Զոհրաբյանին Ուրիխանյանից
2016-12-28 20:47:00
Տպել Տպել

Օսկան Քոչարյան

 «Ալյանս» անունը կրող հզոր կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իրեն նոր զբաղմունք է գտել: Այս անգամ նա պայքարի մեջ է մտել իր սեփական` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դեմ: Նա խոստանում է կազմակերպել Զոհրաբյանի թաղումը և վստահ է, որ դա կստացվի, քանզի մեկ անգամ կնոջ թաղում կազմակերպելը նրան հաջողվել է (խոսքն Անի Հովհաննիսյանի մասին է, որն առ այսօր կալանքի տակ է): Պրն Ուրիխանյանը գրում է

«Կազմակերպելու եմ ժողովրդին ու թիմակիցներին դավաճանած պատգամավորի քաղաքական թաղումը: Շատ կոնկրետ մի կին բախտի ու հանգամանքների բերմամբ, ինչպես նաև դավաճանելու, կեղտոտ ինտրիգներ հյուսելու, լկտիաբար ստելու և թիմակիցներին ու ղեկավարներին զոհաբերելու արդյունքում տարիներ առաջ հայտնվեց Ազգային ժողովում բարձր կարգավիճակում, քանդեց ամեն ինչ, ինչի հետ առնչվեց, դավաճանեց բոլորին, ում հետ առնչվեց, կոպտորեն խաբեց ժողովրդին և առաջացրեց բոլորի զզվանքը սեփական անպարկեշտության նկատմամբ: Այդ ամենի արդյունքը միայն նրա հաշվեհամարին ավելացող գումարն է: Երկար ժամանակ ձև եմ արել, որ չեմ նկատում տակից արված նրա հարվածները, ուղղորդված լրագրողներ մոտս ուղարկելը, պատվիրված հոդվածներ կազմակերպելը, գործընկերների մոտ վատաբանելն ու ստեր տարածելը: Բայց երբ հանդգնեց, ինչպես արդեն ապացուցվել է, անձնական վիրավորանքներ տարածել իմ ու մերձավորներիս նկատմամբ, օգտագործեց կնոջն ու հային անվայել մեթոդներ, այդտեղ հատեց համբերության սահմանը: Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում, սակայն, շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից: Հ.Գ. Սովորաբար, ինչպես գիտեք, իմ բացահայտումներից հետո հարուցվում են քրեական գործեր մարդկանց կամ պետությանը պատճառված վնասի և այլ հանցակազմի առկայությամբ, ժողովուրդն իմանում է ամեն ինչ, իսկ արդարությունը վերականգնվում է»:

Այն, որ Նաիրա Զոհրաբյանի հետևից ընկել է Տիգրան Ուրիխանյանը, մենք բնական ենք համարում, քանզի տիկին Զոհրաբյանը բավական կասկածելի անձնավորություն է: Բանն այն է, որ նա տարբերում է արձակը պոեզիայից, դա էլ քիչ է` գրականությունն էլ կերպարվեստից, ինչը խիստ հակասում է Երրորդ Հանրապետության պառլամենտարիզմի ոգուն և էությանը: Իսկ սա նշանակում է, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է միշտ հայտնվի տարօրինակ պատմությունների մեջ, քանզի դա է կասկածելի մարդկանց ճակատագիրը: Բայց տիկին Զոհրաբյանի թաղումը դժվար թե տեղի ունենա, քանզի կա Հայաստանում քրեական օրենսգիրք, որը պարունակում է հոդվածներ, որոնք հատուկ գրված են Տիգրան Ուրիխանյանի համար: Մասնավորապես, 223-րդ հոդվածն ասում է.

«Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը

1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ` 8-12 տարի ժամկետով`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Իսկ 41-րդ հոդվածում գրված է.

«2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար»:

Բանն այն է, որ Քննչական կոմիտեի Երևանի վարչությունը Shame.am-ի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի հետ կատարված դեպքի առիթով հարուցված քրեական գործերն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն: Սա նշանակում է, որ նախաքննությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Տիգրան Ուրիխանյանին վերը նշված հոդվածներով: Սա նաև նշանակում է, որ պետությունը, հանձինս իր ղեկավարության, այլևս չի հանդուրժում պրն Ուրիխանյանին: Վերջապես, սա նշանակում է, որ Նաիրա Զոհրաբյանը գրեթե փրկված է` նրա թաղումը պարզապես տեղի չի ունենա:

Հետգրություն

Կարծում ենք, շատ շուտով Ուրիխանյանին կդադարեն հանդուրժել իր իսկ շրջապատը և հանցակիցները: Քանզի այսպիսին է դեպքերի զարգացման տրամաբանությունը: Համենայն դեպս, դրա նախադրյալներն արդեն նշմարվում են...

shame.am 

Այս նյութը դիտել են - 1205 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook