- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ցեց» անվամբ պարբերականի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր՝ երգիծաթերթի առաջին համարն է ընդամենը լույս տեսել, այն դեռ չի տարածվել, սակայն քաղաքապետարանում արդեն համոզված են՝ պարբերականը դժգոհությունների պատճառ կհանդիսանա:
«Ես նամակ գրեցի [Երևանի քաղաքապետ] պարոն Տարոն Մարգարյանին և ստացա շատ ուշագրավ մի պատասխան, նույնիսկ՝ աննախադեպ իր տեսակով. մեզ պատասխանեցին, որ «Ցեց» քաղաքական ծաղրանկարների ամսաթերթը հասարակական տրանսպորտում նպատակահարմար չէ բաժանել, քանի որ այն ուղևորների և քաղաքացիների դժգոհությունների և անձերի նկատմամբ վիրավորանքի պատճառ կհանդիսանա», - փոխանցեց Գրիգորյանը։
Թերթի հրատարակիչն է «Մեդիալաբ»-ը: Նոր չէ, որ այն կայքի, ինչպես նաև ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայանում է քաղաքական սուր բովանդակությամբ ծաղրանկարներով: Անցած տարի օգոստոսին Երևանի Մաշտոցի պուրակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսից հետո, անհայտ անձը կամ անձինք, գիշերը կոտրելով Մարիաննա Գրիգորյանի մեքենայի ապակին, գողացել էին նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին, ոստիկանապետին և իշխանության այլ ներկայացուցիչներին պատկերող ծաղրանկարներ: Չնայած կայանված մեքենայի հարևանությամբ տեսախցիկներ են եղել, սակայն առայսօր իրավապահները որևէ մեկին անգամ չեն կասկածում տեղի ունեցածի համար:
«Այն, ինչ կարող ես մի նկարով հաղորդել, չես կարող անել, ասենք, բազմաթիվ լուրերով՝ ուշադրություն գրավելուց մինչև ուղերձներ հղել։ Որոշեցինք, որ նաև ծաղրանկարով ուզում ենք մարդկանց պատմել այն, ինչ հնարավոր է», - նշեց «Ցեց»-ի գլխավոր խմբագիրը։
Վահե Ներսեսյանը պարբերականի ծաղրանկարիչներից է, ասում է՝ «ուզում եմ մարդիկ ծիծաղով հանդիպեն խնդիրներով լի իրականությանը»։
«Առաջին հերթին՝ ուզում եմ ծիծաղեն մարդիկ, հումորով մոտենան դժվարություններին, բարդ պրոբլեմներին, երկրորդ հերթին՝ ավելի տեղեկացված լինեն, այսինքն՝ ես լուրերը շատ հաճախ հաղորդում եմ ծաղրանկարների միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ներսեսյանը՝ շարունակելով. - «Օրինակ, չարաշահումներ են եղել, ինչպես ասացվարչապետը՝ գողություն է լինում պրիմիտիվ, ուզում եմ էդ ամեն ինչը հումորով մատուցեմ մարդկանց, տեսնեն, ժպտան և նաև, ինչու չէ, առաջանա բողոքի զգացում իրենց մոտ, այսինքն՝ էդ շոկը լինի, էլի, մարդկանց մոտ, որ «էս ինչ երկրում ենք ապրում»։
«Մի նպատակ էլ ունեմ»,- շարունակեց Վահեն, - «Եվ, ինչի չէ, էն մարդիկ, ովքեր հասցեատերը, ում որ, հերոսը, որ նկարված է, միգուցե նայի՝ փոխվի։ Ասենք, Գալուստ Սահակյանը նայի իր նկարը՝ մտածի, որ միգուցե մի քիչ քիչ արժի, ասենք, տենց խոշոր մտքեր արտահայտել՝ էնպիսի մտքեր, որ մարդիկ չընկալեն, մենակ ինքը ընկալի»։
Մարիաննա Գրիգորյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի որոշումը ոչ այլ ինչ է, քան՝ ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ:
«Սա համարում եմ կոնկրետ խոսքի ազատության դեմ ոտնձգություն և նաև խտրական վերաբերմունք մեր հանդեպ, որովհետև կա թերթ, որը բաժանվում է, ի՞նչն է պատճառը, որ երգիծաթերթը, որը իր տեսակով ևս բացառիկ է մեր մամուլի մեջ այս պահին, չպիտի բաժանվի», - շեշտեց գլխավոր խմբագիրը։
«Ազատություն»-ը կապվեց Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ, խոստացան արձագանքել տոներից հետո:
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ