- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Գագիկ Ծառուկյանը քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել, այո, հենց Դոդի Գագո: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է օր առաջ ազատվենք և այլևս թույլ չտանք նման հիվանդություն»,- 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նման բարձրագոչ հայտարարությամբ էր հանդես եկել ՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Այդ օրերին «Հայաստանի հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալուց հետո առյուծի կաթ խմած որոշ հանրապետականներ, այդ թվում երիտթեւի բոլոր ժամանակների «պարագլուխ», 42-ամյա Կարեն Ավագյանը մտահոգություն հայտնեց, թե պետք է օր առաջ ազատվել «Գագիկ Ծառուկյան քաղաքական հիվանդությունից»:
Եվ ահա, այս տարի հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որին սպասում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն. «Ես մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին… բացում եմ քաղաքականության փակած էջը»,- մասնավորապես հայտնել էր Գ. Ծառուկյանը:
Երկու օր է՝ ArmLur.am-ը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կապ հաստատել Կարեն Ավագյանի հետ՝ հասկանալու համար՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ինչպե՞ս է նա մեկնաբանում, արդյոք շարունակո՞ւմ է պնդել իր համոզմունքը, թե պետք է օր առաջ ազատվել «չարիքից», ինչպես գնահատել էին նրա մի քանի այլ կուսակիցներ: Եվ հերթական անգամ համոզվեցինք՝ Ծառուկյանի վերադարձը մեծագույն խնդիր է բացառապես եւ մասնավորապես ՀՀԿ-ի համար:
Մի շարք ՀՀԿ-ականները պապանձվել են, կորցրել հիշողությունը, դարձել ծիծաղելի: Երկար-բարակ մտածելուց, հանդարտվելուց, ճշտումներ եւ ծանր ու թեթեւ անելուց հետո Կարեն Ավագյանն այսօր խոսեց, բայց ոչ թե պատասխանելով լրագրողների ստույգ հարցերին, այլ «մեղայական» մտքերն արտահայտեց իր ֆեյսբուքյան էջում. «Եւ՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, եւ՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է»:
Այո՚, Կարեն Ավագյանը չնախատեսված փոփոխություններն այսօր արդեն դրական է համարում, մինչդեռ 2015-ին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունում գտնվելը որակում էր սեփական սխալ. «Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր»: Փաստն արձանագրելուց հետո Կարեն Ավագյանը «դարձի է եկել ու ապաշխարել». «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները…»:
Ինչ խոսք, Կարեն Ավագյան քաղաքական գործչի կողմնորոշվածությունը քննարկման առարկա դարձնել, թերեւս, չարժե: Բայց պետք է արձանագրել, որ նրանք լարովի տիկնիկի պես են գործում. երբ պետք է՝ խոսում են, իսկ երբ «անջատում են»՝ լռում:
Հիմա նրանց համար միացված է «հանգստի եւ լռության ռեժիմը»:
Տաթև Հարությունյան
armlur.am

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ





