- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու մասին խոստացած մեկնաբանությունները չուշացրեց, քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում նա գրառում է թողել, որում թեպետ չի նշվում ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին, այդուհանդերձ բովանդակությունից արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում։«Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»,- հիշեցրել է նախկին վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը գրեթե ՀՀԿ-ի ակունքներում է եղել, նա աշխատել է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Անդրանիկ Մարգարյանի, թե այլոց հետ , նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, ԱԺ նախագահ, վարչապետ, այս բոլոր պաշտոններում եւ առհասարակ առանց պաշտոնի Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում բառի բուն իմաստով կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները։
Նա կազմակերպչական անփոխարինելի ձիրքով է օժտված, կարողացել է ամուր կապեր հաստատել տարբեր շերտերի, խավերի հետ՝ այդպիսով դառնալով ՀՀԿ-ում առանցքային դերակատար։ Մինչեւ վերջերս նա Սերժ Սարգսյանից հետո այդ կուսակցությունում երկրորդ խորհրդանիշը կուսակցությունում, որն ուներ բազում համախոհներ։ Վերջին տարիներին նրա դերակատարումը շեշտակիորեն աճեց ԲՀԿ-ի գործոնով ու պատահական չէր վարչապետի պաշտոնում իր նշանակումը, որը կարելի է ասել կայացավ այդ գործոնի շնորհիվ։
Աբրահամյանը հաջողությունները նկատելի էին ոչ միայն ՀՀԿ-ի ներսում, ինչպես նաեւ հարազատ ԲՀԿ-ում, այլեւ ոչ իշխանական այլ ուժերում, որոնց պայքարի արդյունքում Տիգրան Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից՝ զիջելով Աբրահամյանին։ Վարչապետության ժամանակ էլ նա կարողանում էր իր ձեռքում պահել իրավիճակը ու քրեաօլիգարխիկ տարրերի հետ հարաբերությունները չէր վերածում բեմադրությունների, այլ իրեն բնորոշ տղայական ճանապարհով լուծում էր տրվում այս կամ այն հարցին։
Զգալով Հովիկ Աբրահամյանից սպասվող վտանգը, որ նա կարող է, ունակ իր քաղաքական հավակնություններն իրագործելու համար ինչ որ պահից «իր տակ քաշել», Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց ոչ միայն վարչապետի պաշտոնից, այլ ընդհանրապես իշխանությունից։
Հովիկ Աբրահամյանի կուսակցական դիրքերը օրեցօր անկում ապրեցին։ Հմտությունների ու ճարպկության շնորհիվ Հովիկ Աբրահամյանը դարձավ իշխանությունում այն բացառիկ մարդկանցից մեկը, որին հաջողվել է «փայլուն» ընտրություններ անցկացնել իշխանությունների համար։
Բայց այսօր պարզվում է, որ Սերժ Սարգսյանը նրան չի վստահում անգամ ՀՀԿ շտաբի ղեկավարությունը, կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը։ Եւ այս համատեքստում Հովիկ Աբրահամյանին այլ ելք չէր մնում, քան վերջ դնել այս շարունակական անկումին, չէ՞ որ նա կուսակցությունում չի եղել շարքայիններից մեկը։
Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնում գրեթե բոլորից, բայց ոչ Սերժ Սարգսյանից.․«Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել», գրում է Հովիկ Աբրահամյանը:
Այսինքն երերում է, որ ՀՀԿ-ից հեռանալու «դժվարին» որոշման պատճառը Սերժ Սարգսյանն է, այլապես Սարգսյանը կարժանանար շնորհակալության: «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին։
Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ» իր խոսքը եզրափակում է Աբրահամյանը՝ փաստացի ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի հավաքած նոր թիմում բացակայում են հայրենասեր ու պետականամետ մտածողության մարդիկ, մինչդեռ Սերժ Սարգսյանի համար խնդիրը ՀՀԿ-ին նոր ոգի, նոր շունչ հաղորդելն է, այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ռեսթարթ անելը, որի առաջնային նպատակը իշխանությունը երկարաձգելն է, չէ՞ որ Հովիկ Աբրահամյանի փոփոխությունը մեկնաբանվեց նոր ոգու, շնչի անհրաժեշտությամբ։
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին, որ վտանգավոր փոփոխություններ է սկսել եւ հայրենասիրությունն ու պետականամետությունը հետին պլաններ են մղվել։
Անի Սահակյան

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am


