USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք այս տարի ազատվելու ենք բոլոր ընդհակառակներից. Վլադիմիր Գասպարյան
2017-02-15 19:18:00
Տպել Տպել

Փետրվարի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծեց այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանի աշխատանքի առաջնահերթություններին՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանում, մասնագիտական բարձր որակների ապահովում, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդում:

Ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով:

Վլադիմիր Գասպարյանը առանձնացրեց նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում:

Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ընտրացուցակները վերջնական  տեսքի բերելու խնդիրը և պահանջեց անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ:

Ծառայության ընթացքում ծագող խնդիրների ու դրանց լուծման ուղիների մանրամասն և առարկայական քննարկումից հետո  Վլադիմիր Գասպարյանը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակիցներին:

Այս նյութը դիտել են - 2751 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook