USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ազատ դեմոկրատները հանդիպել են ՀՀ-ում ԱՄն դեսպան Ռիչարդ Մ. Միլսին
2017-03-03 02:50:00
Տպել Տպել

Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երրորդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաևանդրադարձ է կատարվել Ազատ դեմոկրատներ կուսակցության ընտրական ծրագրին,ընրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին և ընտրարշավի հետ կապված քաղաքական և կազմակերպչական հարցերին։

Երկուստեք կարևորվել է ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներովանցկացումը, ինչը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:

Դեսպան Ռիչարդ Մ․ Միլսն իր խոսքում շեշտել է, որ դեսպանատունը կարևորում է ընտրությունների անցկացման ազատ և թափանցիկ ընթացքը․«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրախ եմ շարունակել հանդիպումների շարքը կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ օգնենք Հայաստանի կուսակցություններին մասնակից դառնալ այնպիսի ընտրական գործընթացի, որը նշանակալի քաղաքական բանավեճերի և լավատեղյակ քաղաքական ընտրության հնարավորություն է ապահովում հայ ընտրողների համար: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին և բաց չթողնել ապագան կերտելու այս հնարավորությունը»:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Այս նյութը դիտել են - 6398 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook