USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուշադրություն՝ ձեզ լսում են
2017-03-11 00:46:00
Տպել Տպել

«Հարցը նրանում չէ, թե արդյո՞ք դուք կենթարկվեք հաքերային հարձակման, թե ոչ այլ նրանում, թե ե՞րբ դա կկատարվի»,- սա անվտանգության փորձագետների սիրելի ասացվածքն է, և ցավոք սրտի այն համապատասխանում է իրականությանը:
Հետազոտության համաձայն 2014 թվականին ակտիվ հեռախոսների թիվը արդեն իսկ գերազանցում էր մարդկության թվին: Եվ ՛՛Վիքիլիքս՝՝-ի հրապարակած ԿՀՎ-ի վերջին փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ցանկացած շարժական սարքից հնարավոր է տեղեկություն ստանալ:
Այժմ տեխնոլոգիական միջոցները մեր ձեռքերից մուտք են գործում բնակարաններ և անվտանգության փորձագետները հավաստիացնում են, որ շատ դեպքերում բոլոր խոսակցությունները լսվում են:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Քլիֆֆորդ Նյումանը ասում է,- «Մեր հեռախոսներում, հեռուստացույցներում, ավտոմեքենաներում և Ամազոնի Էքո սարքերում տեղադրված են սենսորներ: Հաքերները փորձում են հասնել այս սենսորներին»:
Այլ կերպ ասած, հաքերները օգտագործում են մեր իսկ տեխնոլոգիական միջոցները մեզ համար հարմարավետ դարձնող ծրագրերը՝ մեր դեմ:
Քլիֆֆորդ Նյումանը ասում է,- «Տեխնոլոգիական շատ միջոցների ձայնագրելու հատկությունը մեծ պահանջարկ ունի սպառողի կողմից, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ տրամադրված տեղեկությունը կարող է այլ նպատակներով օգտագործվել»:
՛՛Վիքիլիքս՝՝-ի հրապարակած տեղեկությունը վնասում է, ոչ միայն այն պատճառով, որ այն բացահայտել է ԱՄՆ-ի հետախուզության որոշ նրբություններ այլ նաև այն պատճառով, որ այդ նրբությունները կարող են հայտնվել սխալ ձեռքերում:
Սակայն ինչպե՞ս կարող են տեխնոլոգիական միջոցների սիրահարները ապահով մնալ:
Անվտանգության փորձագետների խոսքերով՝ նրանք չեն կարող:
Եթե չեք ուզում, որ ձեր զրույցները լսեն պարզապես անջատեք սարքերը:
amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 2268 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook