USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատկերացնո՞ւմ եք` ՀՀ վաստակավոր արտիստներ Արմենչիկը կամ Թաթան հանդես գան Լա Սկալայում. մեր վաստակավորները պետք է ելույթ ունենան այնպիսի բեմերում, որտեղ խրախուսվում է.....
2016-01-18 10:07:00
Տպել Տպել

«USArmenianews».com լրատվական կայքը այլ կայքերից զետեղած նյութերի և կարծքիների համար պատասխանատվություն չի կրում:

 

 

 Հայաստանում երեխաները Մադագասկարի մասին իմացան հատկապես ամերիկյան «Մադագասկար» մուլտֆիլմաշարից և համակարգչային խաղերից:Մուլտֆիլմերի և համակարգչային խաղերի բացասական և դրական ազդեցությունների մասին խոսվում է անընդհատ, բայց որ դրանք ազդեցություն են ունենում նաև մեծահասակների վրա՝ հաստատ է, ավելին` դա լուրջ խթան է դարձել մշակույթի նախարարության գործունեության համար:

Հայաստանի և Մադագասկարի միջև մշակութային համագործակցության կարևորության և անկարևորության, ՀՀ մշակույթի նախարարի նախանձախնդրության, պետբյուջեի անիմաստ մսխման մասին բազմիցս է խոսվել, սակայն մենք մոռանում ենք մի կարևոր բան, որ մեր մշակույթի գործիչների ու արվեստագետների համար անհրաժեշտ շուկա պիտի ձևավորենք:

Պատկերացնո՞ւմ եք` ՀՀ վաստակավոր արտիստներ Արմենչիկը կամ Թաթան հանդես գան Լա Սկալայում. իհարկե, հայ երգարվեստի վաստակավոր ներկայացուցիչներին հարիր չեն նման էժանագին բեմերը. մեր վաստակավորները պետք է ելույթ ունենան այնպիսի բեմերում, որտեղ խրախուսվում է անասունի բառաչը (նշեմ, որ Մադագասկարի բնակչության գրեթե 50 տոկոսն անիմիստ է և հոգու գոյությունը տեսնում է նաև կենդանիների մեջ): 

Չի կարելի դեմ արտահայտվել մշակութային կապերին. այսպիսին է մշակույթի նախարարության դիրքորոշումը: Իհարկե, մշակութային կապերը փոխհարստացնում են: Սակայն ՀՀ մշակույթի նախարարը հայտարարում է, թե չկա գերակա մշակույթ: Չխորանանք այս արտահայտության անհեթեթության մեջ, սակայն մեկ-երկու դիտարկում կարելի է անել, ինչը ցույց կտա ՀՀ մշակույթի նախարարության խիստ կասկածելի գործելաոճը: Փաստորեն, ՀՀ մշակույթի նախարարի համար հայկական մշակույթը գերակա չէ, այդ նույնն է, թե որևէ երկրի պաշտպանության բանակը հայտարարի, որ իր համար սեփական պետության սահմանները պաշտպանելը գերակա չէ: Մենք բազմիցս ենք համոզվել, որ մեր մշակույթը մեզանում գերակա չէ։ Գերակա չէ, որովհետև ձևավորել ենք այլ մշակույթ՝ փողոցային լեզվով ու անմարդկային կրքերով համեմված հեռուստասերիալներ, աղավաղվող ճարտարապետություն, թուրք-արաբական երաժշտություն և այլն, և այլն:

Այո, ցավալի է մուլտֆիլմերի ազդեցությունը: Սփոփիչն այն է, որ այն կինոընկերությունը, որը նկարահանել է «Մադագասկար» շարքը, «Պինգվինները Մադագասկարում» ֆիլմում պինգվիններին ներկայացնում է ոչ թե Անտարկտիդայում, այլ հենց Մադագասկարում, թե չէ պատկերացնում եք ի՞նչ միջոցներ կպահանջվեին սառցահատների համար:

Մեզ մնում է սրտի տրոփյունով սպասել հայ-մադագասկարյան մշակույթների սերտացմանը և անհամբեր սպասել Տոգոյի, Տանզանիայի, Սոմալիի և մի շարք այլ երկրների հետ մշակութային երկխոսությանը, քանի դեռ այս երկրների անուններով էլ հայտնի մուլտֆիլմեր չեն թողարկվել: Պետք է առաջինը լինել, քանի դեռ ուրիշները չեն ստորագրել վերը նշված տերությունների հետ մշակութային համագործակցության պայմանագրեր:

Վերջում ուզում եմ հիշել «Մատյան եղելության» հեռուստաթատրոնի հերոսի խոսքերը. «Մենք Եվրոպայից ոչինչ չունենք սովորելու. ա՛յ, Սրեդնի Ազիայից` ուրիշ բան»:

 

Նյութի աղբյուրը՝ Shame.am

Այս նյութը դիտել են - 2571 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook