- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով նիստի ժամանակ այսօր կրկին միջադեպ տեղի ունեցավ:
Գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, կամ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Նշենք, որ նախորդ նիստին Մեյթիխանյանը շշով հարվածել էր Յուրիկ Հակոբյանի դեմքին: Պաշտպանն անդրադառնալով այս դեպքին նշեց, որ Յուրի Հակոբյանն այնպիսի զսպվածություն ցուցաբերեց, որ որեւէ կերպ չարձագանքեց, ինչը վկայում է, որ Յուրի Հակոբյանը հավասարակշռված եւ դաստիարակված անձնավորություն է:
Միջնորդության դեմ մեղադրողները առարկեցին: Առարկեց նաեւ տուժողների ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:
«Հարկ է հիշեցնենք ամբաստանվող անձանց եւ իրենց հարազատներին, ովքեր գտնվում են սույն դատական նիստերի դահլիճում, թե ինչպիսի դեպք է տեղի ունեցել տիկին Մեյթիխանյանի ընտանիքում եւ ինչ գործողությունների արդյունքում է սպանվել իր ամուսինը: Այս պարագայում պետք ամբաստանյալները հասկանային, թե ինչից կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե՝ դուք տեսաք, որ Յուրի Հակոբյանը ինչքան դաստիրակված էր եւ այլն, ապա տուժող կողմը չի կիսում պաշտպանական կողմի այդ դիրքորոշումը, այլ հակառակը՝ հավաստում է, որ ընդամենը մի կայծ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ եւ բոլորին դարձներ նույնը՝ Եղիշե Խաչատրյան, ինչին մենք այդ օրը ականատես եղանք»,- Պետրոսյանի այս խոսքերից հետո դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել, հայհոյել փաստաբանին.
«Մենք կանգնենք ձեզի լսենք հա՞, չե՞ս ամաչում»,- բղավում էին նրանք, ապա հայհոյում փաստաբանին: Կարգադրիչները փորձում էին նրանց դուրս հրավիրել, երբ հարազատներից մեկը հայհոյանք ուղղեց նաեւ դահլիճում ներկա գտնվողներին (այդ պահին դահլիճում էին դատավորը, ամբաստանյալները, տուժողների իրավահաջորդները, փաստաբանը, լրագրողները):
«Դահլիճից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում իմ հասցեին, երբ որ ես ընդամենը արձանագրեցի այն ինչ-որ տեղի է ունեցել»,- հավելեց Պետրոսյանը:
Այսօր նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն էր սահմանվել. շուրջ 20 կարգադրիչ ու ոստիկան հսկում էինն դահլիճում գտնվող անձանց եւ ամբաստանյալներին: Ինչը, ըստ ամենայնի, պայմանավորված է նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպով:
Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը: Նա դատարանին ուղարկված գրությամբ հայտնել էր, որ չի ներկայանալու հետեւյալ պատճառաբանությամբ. «Նախորդ`ապրիլի 21-ին կայացած դատական նիստում, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի զորու չեմ լսել անմարդկային գործողությունների հետեւանքով իմ ամուսնու սպանության գործը եւ միաժամանակ նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- գրել էր նա:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա նիստում հայտնեց, որ նախորդ նիստին անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել եւ Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նա ներկա լինի նիստին:
Դատավորը հիշեցրեց, որ նախորդ նիստի ժամանակ դահլիճում ներկա անձինք բարձրաձայն բղավել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, անգամ` հեռախոս նետել: Դատավորը հորդորեց դահլիճում ներկա գտնվողներին դատարանում կարգուկանոն պահպանել, հակառակ դեպքում` կհեռացվեն նիստերի դահլիճից:
Այնուհետեւ մեղադրող դատախազը շարունակեց մեղադրական եզրակացության հրապարակումը: Գործով 5 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չճանաչեցին: Մանրամասներն` ավելի ուշ: Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը, ինչից հետո դատարանը մեղադրանքի վերաբերյալ հարցեր տվեց ամբաստանյալներին:
Նրանց նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել. Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները, եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե. Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգաններին` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում, եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Ա. Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Արտաշես Չիչոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ: Հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը, Չիչոյանը բացասական պատասխան տվեց. «Ես եղել եմ այդտեղ, փոխադարձ կռիվ եմ արել, բայց մարդ սպանելու միտում չեմ ունեցել: Մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
Դատավորի հարցին, թե քաղհայց կա Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի եւ Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից, համաձայն որի՝ որպես հանցագործության պատճառված վնասի փոխհատուցում, պահանջում են 30 մլն դրամ, Արտաշես Չիչոյանն ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ, ամբաստանյալն ասաց. «Այս պահին դիրքորոշում չունեմ»:
Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ մեղադրանքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց նա:
Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանն ասաց, որ մեղադրանքը հասկանալի չէ. «Ես կապ չունեմ մեղադրանքի հետ, չգիտեմ որտեղից է վերցված: Ես Եղիշե Խաչատրյանին երկրորդ անգամ տեսել եմ, երբ վերադարձա դեպքի վայր, իսկ նկարագրված գործողություններին ընդհանրապես ներկա չեմ եղել»,- ասաց Կոսյանը: Ինչ վերաբերում է ներկայացված քաղհայցին, ապա ամբաստանյալը նշեց, որ եթե ինքը հանցագործություն չի կատարել, իհարկե այն չի ընդունում:
Ամբաստանյալ Արթուր Զաքարյանն ու Յուրիկ Հակոբյանը նույնպես չընդունեցին առաջադրված մեղադրանքները:
Այսօրվա դատական նիստին սահմանվեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը: Մյուս նիստին կհարցաքննվեն գործով առանցքային տուժող՝ սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, եւ տուժող Սանասար Բադալյանը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:
Միջադեպ դատարանում. ամբաստանյալների հարազատները հայհոյեցին լեզվաբանի ներկայացուցչին
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում