USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 17 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գերմանիայի հիվանդանոցները լիքն են Հայաստանից գնացած հիվանդներով. Գերմանաբնակ մտավորական
2017-09-03 16:06:00
Տպել Տպել

Վերջին տարիներին բազմաթիվ հայաստանցիներ բուժման նպատակով մեկնում են Գերմանիա: Այս երկրում բուժումն ազդարարող բազմաթիվ հայտարարությունների ենք հանդիպում ամեն օր, որոնք առաջարկում են աջակցել այն ծանր հիվանդ հայաստանցիներին, որոնք ապաքինում չեն գտնում հայրենիքում, գնալ եւ բուժվել Գերմանիայի առաջատար հիվանդանոցներում: Կան նաեւ այլ երկրներ՝ ասենք Իսրայել կամ ԱՄՆ մեկնողներ, բայց Գերմանիա մեկնողների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Այս երեւույթը կարծես դարձել է հայի նորօրյա ճակատագրի մի մասը…

Տխուր մի փաստ. այդ հիվանդներից ոչ բոլորն են վերադառնում այնտեղից: Այսպիսի մի բացահայտում արեցինք՝ զրուցելով «Հայ Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, համայնքային գործիչ Ազատ Օրդուխանյանի հետ: Վերջինս ցավով խոսեց երեւույթի մասին, ներկայացնելով մանրամասներ, որոնց ինքն ամեն օր առնչվում է.

«Մի սարսափելի թիվ ասեմ՝ չկա մի շաբաթ, որ մենք մահացած չուղարկենք Հայաստան: Կարծես թաղման բյուրոյի ենք վերածել: Հայաստանից եկած վերջին տարիների մեծ մասը հիվանդներ են եւ մեծ մասը մահանում է այստեղ: Նրանք տառապում են քաղցկեղով, արյան, լյարդի, գլխուղեղի տարբեր հիվանդություններով: Եւ նրանք ամենատարբեր տարիքի մարդիկ են՝ չորս-հինգ տարեկան երեխաներից մինչեւ երիտասարդներ, ծերեր: Մենք ստիպված ենք լինում մեծ գումարներ վճարելով որոշ ընկերությունների, նրանց մարմինները ուղարկել Հայաստան…»,-ցավով նշեց Ազատ Օրդուխանյանը, ով զբաղվում է հայաստանցի հիվանդների փաստաթղթային եւ զանազան այլ հարցերով, ինչին նրանք բախվում են Գերմանիայում.

«Այստեղ նրանք գալիս են բուժվելու, բայց մեծ մասը հիվանդության վերջին փուլում է գալիս եւ անհնար է լինում նրանց կյանքը փրկել: Իհարկե, բուժվողներ էլ կան, կան մարդիկ, որոնց կյանքն են երկարեցնում բժիշկները, նայած հիվանդության տեսակի, փուլի, բայց շատ են մահացության դեպքերը… Մեր ազգը կոտորվում է այսպես: Այս պատմություններին եւ թվերին ծանոթանալով, մենք այստեղ այնպիսի տպավորություն ենք ստանում, որ մեր ազգը մահանում է: Եւ իմ ներկայացրած թվերը միայն իմ շրջանակում են, Գերմանիան մեծ երկիր է, եւ թե ինչ է կատարվում մյուս նահանգներում, մանավանդ՝ հայաշատ վայրերում՝ օրինակ, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Բավարիա, որտեղ ավելի շատ են հայերը, կարելի է պատկերացնել: Սարսափելի է: Եթե միայն իմ շրջանում ես այդպիսի թվեր եմ ներկայացնում, մյուս շրջաններն էլ նման թվեր ունեմ: Ես ամեն օր հիվանդանոցներում թարգմանում եմ, հիվանդների, մահացածների փաստաթղթերը, նրանց առնչվող այլ հարցերով եմ զբաղված…»,-նշեց գերմանաբնակ մեր զրուցակիցը, ավելացնելով, որ հիվանդանոցները լիքն են Հայաստանից եկած հիվանդներով…

«Հայ Ձայն»ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում նման հիվանդությունների կտրուկ զարգացումը՝ մեր հայրենակիցների մոտ եւ թե ինչ են առհասարակ ասում գերմանացի բժիշկները, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց.

«Ես դա պայմանավորում եմ Հայաստանի հանքարդյունաբերության անխնա շահագործմամբ, բուսական, հողային թունավորմամբ եւ իհարկե՝ սթրեսային վիճակով: Գերմանացի բժիշկները սարսափով են արձանագրում հիվանդությունները, ասում են՝ մենք հայերին այսպիսին չէինք իմանում, չէինք իմանում, որ այսքան հիվանդ եւ այսքան երիտասարդ տարիքի մահացություններ կան: Մարդկանց համար անսովոր է, որ այդ հիվանդություններն այդքան փոքր տարիքի երեխաներն ունեն: Միշտ պրոֆեսորները զարմանում են այդ հանգամանքի վրա»,-նշեց մեր զրուցակիցը, հույս հայտնելով, որ երեւույթը ի վերջո վերջ կգտնի մի օր եւ մեր ազգն էլ կհայտնվի աշխարհի առողջ համարվող աղգերի շարքում: Սակայն, ծանոթանալով հայերի կենսակերպին, մեր հասարակությունում ծխելու, սխալ սնվելու ամրացած ավանդույթներին, սակավաշարժությանը, ինչպես նաեւ՝ սոցիալական խորացող երեւույթներին, առայժմ հեռու է Հայաստանի հասարակությունը համարելու առողջ հասարակություն:

haydzayn.am

Այս նյութը դիտել են - 25334 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook