- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայկական ժամանակը գրում է. «Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի Է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։ Նա մանրամասն բացատրել Է, թե ինչու այլևս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն Է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել Է, և ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն և այլն, և այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում Է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։ Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլևս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի Է: 19 ռուբլին 115 դրամն Է. Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանամ ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաև Կրասնոդարից Հայաստան հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման և այլ լոգիստիկ ծախսերը և վերջում՝ ներկրողի եկամուտը ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն Է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։ Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ Է, կամ մոտ 25 տոկոս։ Բերենք ես մի քանի ցուցանիշ, ու պատկերը կամբողջանա։ Ըստ պաշտոնական վիճակագրության, տարվա ընթացքում Հայաստանում թխվում Է մոտավորապես 290 միլիոն տոննա հաց։ Իսկ ինչպես պարզեցինք վերևում, միայն հացի արտադրության համար օգտագործվող ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ մեր «ալյուրի արքաները» չհիմնավորված 60-70 դրամ են «վաստակում»։ Տեխնոլոգիական պահանջներով մեկ կիլոգիամ հաց ստանալու համար ծախսվում Է 700 գրամ ալյուր։ Այսինքն հացի գնի մեջ 70 տոկոսը հենց ալյուրն Է: Տարրական թվաբանությունը հուշում է, որ եթե ալյուրը էժանանա 10 տոկոսով, հացը կէժանանա 7 տոկոսով։ 25 տոկոսով ավելի էժան ալյուր գնելու դեպքում հացի արտադրամասերը կարող են 17-18 տոկոսով Էժանացնել հացի գինը։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ 200 դրամանոց մատնաքաշը կարող Էր արժենալ 165 դրամ։ Այլ խոսքով, պարզագույն թվաբանական գործողություն անելով կստանանք, որ մեկ տարվա ընթացքում միայն հացի արտադրամասերին ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գովում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաև հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրաթյամբ զբաղվող տնտեսվարողները և նաև տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության...»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





