- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստակայանից արձակվող հաղորդումն եմ դիտում ու ցանկացա այս հրապարակումով արտահայտել իմ կարծիքը, նաև մեծագույն շնորհակալությունս հայտնել հարազատ մարդկանց, ովքեր այնտեղ բարձր գնահատանքով հնչեցրին նաև ուսուցչուհուս մասին՝ ի ցույց դնելով Նելլի Ավակովայի հովանավորությամբ և իմ հեղինակությամբ հրատարակված «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գիրքը, որ նվիրված էր Լևոն Ադյանի զավակների հիշատակին:
Այս հարցազրույցը արձակագիր Լևոն Ադյանի ու բանաստեղծուհի Նելլի Ավակովայի հետ կարծես մի նոր էջ էր բացում ինձ համար, ու հանդիսատեսի դերում էի հայտնվել՝ լուռ ունկնդրելով նրանց: Հաղորդավարուհի Մարիկա Ավետիսյանի և Ադյանի մասին նկարահանվող ֆիլմի ռեժիսոր Վահե Խաչատրյանի կողմից մեկընդմեջ լրացվող մտքերը կարծես հոգուս մեջ ծնված հարցերի արձագանքներն էին, որ լսում էի նրանց ազատ ու անկաշկանդ խոսքում, որի համար շնորհակալությունս նրանց:
Այսօր Սանկտ Պետերբուրգից Միացյալ Նահանգներ այցելած ու իր տիկնոջ՝ Էլմիրա Ադյանի հետ Նելլի Ավակովայի ընտանիքում հյուրընկալվող Լևոն Ադյանի խոսքն էի լսում հեռուստաեթերից: Մարդը միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել իր «ես»-ի նեղ շրջանակը, միշտ չէ, որ կարողանում է ընդհանրական բոլորի ցավով ապրել: Ունկնդրում էի մի արցախապատում. «Ես, որ շուրջ 60 տարի է, ինչ Ղարաբաղից դուրս եմ եկել, իմ կյանքի ամբողջ այդ ընթացքում Ղարաբաղը եղել է իմ մեջ...»:
Ես գիտեի, որ գրողը մշտապես իր հայրենիքի հետ է, իսկ այն տեսնում է նա իր հոգու աչքերով, և ամենուր ցավագնորեն արտահայտում է մեր անսփոփ վիշտը: Բայց այս անգամ կարծես մի նոր արցախապատում էի լսում, Արցախով ապրող մարդու խոսք: Որտե՞ղ է կայանում մարդու ասելիքի խորությունը, երբ հետաքրքիր փաստի առջև ենք, որ 60 տարի առաջ Արցախից հեռացած, բայց հայրենի եզերքով ապրող մարդն այդ հեռավոր երկրի գունազարդ լույսերի տակ էլ Արցախի հետ է, այստեղ ապրողներիս հետ ու մեր ճակատագրով մտահոգ:
Նելլի Ավակովայի խոսքում, չնայած քաղաքում է ապրել, նաև Արցախի ծնունդ չէ, աշխարհն ընկալվում և վերարտադրվում է իր բանաստեղծություններում տխուր և թախծախառն, բայց այն չեմ դիտում միայն որպես սեփական ապրում ու մտածում: Ապրումի հեղինակն ինքն է, բայց նրան տեսնում եմ որպես հավաքական կերպար, ով ապրում է Արցախով, նույնիսկ՝ արցախցու գյուղական կյանքով: Ու նա այդ աշխարհին էր ձուլվել Ադյանի ստեղծագործությունների թարգմանությամբ, իր արմատների կանչով, իր ընդհանրական մտածողությամբ, որ արցախցի է դարձել հոգու ներշնչանքով՝ այդ հայրենիքը կրելով իր մեջ:
Անցած դարավերջի ոճրագործության ականատեսներն են նրանք, որ փրկվել են ու իրենց գրիչը ծառայեցրել նաև այդ արյունոտ բարբարոսների վայրագությունների պատկերմանը: Իրենց ապրած ցավից հոգին կարող էր քարանալ, բայց կարևորը՝ հույսի ճանապարհը չկորցնելն էր, որ կատարվածը դատապարտեցին՝ տոգորված կենսասիրությամբ, խոր ապրումներով: Այն կանխամտածված ցեղասպանություն էր, որ իրենց գրչով գեղարվեստական ձև ստացավ, ու հրատարակվեցին այդ գրքերը սեփական միջոցներով՝ առանց պետական աջակցության:
Ադյան գրողի մեջբերմամբ, որ Վարդգես Պետրոսյանի խոսքով, թե ղարաբաղցին որտեղ էլ լինի, Ղարաբաղը կտանի իր հետ», ասված էր ամեն ինչ, որտեղ մարմնավորված էր սփյուռքի հայության հայրենանվեր կարոտը: Այստեղ միավորված էին հայրենի երկիրն ու նրա բախտով մտահոգ մարդը, որ մանրաքանդակների տեսքով աշխարհին էր պարզել անցողիկ կյանքի ու հավերժորեն հարատևելու գաղտնիքը:
Իսկ ինձ մնում էր նրանց փոխանցել իմ ակնածանքը, որ դպրոցի ուսուցչուհիս իր հեղինակած գրքով հայտնվել էր այն հեռուներում՝ ինձ հարազատ դարձած մարդկանց՝ Լևոն Ադյանի և Նելլի Ավակովայի գնահատողական խոսքերում, ովքեր ամիսներ առաջ, նույնքան հարազատ Էլմիրա Ադյանի հետ, այցելել էին Մարտակերտ, մասնակցել իմ գրքերի շնորհանդեսին՝ իրենց հետ տանելով մի բուռ Արցախ, հայրենյաց մի սեր, որ նրանց հետ է միշտ:
Նատաշա Պողոսյան
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին