- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Կարդալով Նատաշա Պողոսյանի «Մանկավարժի օրագիր» գիրքը՝ հիանում եմ նրա ոչ միայն ստեղծագործական բնածին ունակություններով, այլև մտավորականի նրա խելացի կեցվածքով, նուրբ ու խոհուն բնավորությամբ, մեծ համբերությամբ ու անսահման հայրենասիրությամբ: Իր սաներին մեկիկ-մեկիկ բնութագրելով, նրանց բնավորությունները վեր հանելով՝ ցանկանում է ճշմարիտ հայրենասերի անօրինակ կերպար ձևավորել իր սաների մեջ այն միջավայրում, որտեղ դեռ պատերազմը չի ավարտվել. պատերազմը կամա թե ակամա շարունակվում է. սահմանը Մարտակերտից շատ քիչ է հեռու, իսկ այդ «հեռվից» կրակոցներն այնքա՜ն մոտ են: Մոտ են նաև այն ցավերն ու կսկիծները, որ դեռ մխում են ու շարունակելու են մխալ Նատաշա Պողոսյանի սիրելի սաների սրտերում:
«Ամեն անգամ օջախների լույս է մարում, իսկ դու, սահմանային բոթաբեր լուրերից կուչ եկած, չես կարողանում անգամ սրտանց ուրախանալ: Տառապանքի ահազանգի կողքին երբեմն հայտնվում է մի փոքրիկ վախվորված ժպիտ, որ չի համարձակվում անգամ իր գոյության մասին ազդարարել»,- գրում է մանկավարժ-գրողը:
Սահմանը հսկող, ուսուցանող և դաստիարակող մանկավարժ-գրողն աշխարհին և մարդկանց քննում է իր սաների աշխարհով, Արցախ աշխարհում ապրող սովորական և անսովոր մարդկանց աշխարհով: «Իսկ հետո կվերադառնամ՝ հայրենի հողում ապրելու, գիտելիքներս այստեղ օգտագործելու նպատակով»,-խոստովանում է նրա աշակերտուհի-հերոսուհին:
Շատ հետաքրքիր և գեղեցիկ են ներկայացված ուսուցչուհու և իր սաների փոխհարաբերությունները, որոնք շատ մտերմիկ են: Մանկավարժ-գրողը շատ նրբորեն է մտնում իր աշակերտ-հերոսների և՛ հոգևոր, և՛ հոգեկան աշխարհը՝ գտնելով յուրաքանչյուրի հետ շփվելու, մոտենալու ճշմարիտ ուղին. չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն ընտանիք և ընտանեկան յուրահատուկ բնավորություն է ներկայացնում, այլև իրենք են յուրահատուկ՝ իրենց իսկ բնավորությամբ:
Վերջին հաշվով պատերազմ տեսած, պատերազմի բովով անցած հերոսական սերնդի զավակներն են, որոնցից շատերի հայրերը իրենց երիտասարդ կյանքը մատաղել են հայրենիքի փրկության զոհասեղանին: Նրանք այնքան իրական են, որքան՝ մենք:
«Արտաքուստ հանգիստ ես ձևանում, բայց չես էլ թաքցնում, որ այդ պահերին ուզում ես իրենց հետ լինել: Նայում ես նրանց, խաղաղ են, անհոգ, անսովոր չես տեսնում ոչինչ և ամաչում ես հոգուդ ալեկոծումից, սրտիդ անհանգիստ տրոփյուններից ես ամաչում, որ գիշերային կրակոցների արձագանքների տակ այնքան արագ են խփում...»,-անկեղծանում է Նատաշան:
Ուրախ եմ Նատաշայի հաջողությունների համար, ուրախ եմ, որ այդ հրաշալի գրքի հեղինակը մանկավարժ է և իմ համակուրսեցին, առավել ևս հպարտ եմ, որ իմ համակուրսեցին իսկական հայուհի է, հայուհու իսկական կերպար՝ ազնվազարմ, անվախ, քաջ, իսկ և իսկ մի նոր Այծեմնիկ, ով ոչ միայն ինքն է հերոսաբար մաքառում, այլև հերոսաբար մաքառել է սովորեցնում իր սաներին»:
Մելսիկ Զաքարյան
Հրազդան քաղաքի հ. 11 հիմնական դպրոցի տնօրեն
Մելսիկ Զաքարյանի կողմից ինձ մատուցված անակնկալը մեծ էր, երբ օրերս ինձ ուղարկեց իր հոդվածը՝ հետևյալ գրառմամբ. «Նատաշա՛ ջան, սա իմ կարծիքն է քո և քո գրքի մասին: Ինչ գրել եմ, գրել եմ անկեղծ: Հոդվածն ընդարձակելու միտք ունեմ»: Գրքի ու հեղինակիս մասին նրա գնահատանքի խոսքերին ի պատասխան՝ շնորհակալությունս լավագույն մարդուն և տարիների վաստակ ունեցող մանկավարժին ցանկացա հայտնել այս հրապարակումով՝ հոդվածն ուղարկելով ամերիկյան «USArmenianews.com» հայկական լրատվական կայքին:
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


